ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Նիկոլի համար Իլհամը կիրթ ու կառուցողական է

Նիկոլի համար Իլհամը կիրթ ու կառուցողական է
02.03.2024 | 08:01

Ադրբեջանցիների մասին հիմնավոր, համակարգված տեղեկատվություն չունենք։ Գիտակից կյանքիս մեծ մասն ապրել եմ սահմանագոտում, շփվել ադրբեջանցիների հետ, 5 տարի՝ 2010-2015 թվականներին, Վրաստանում պարբերաբար հանդիպել եմ ադրբեջանցի հայտնի քաղաքագետների, լրագրողների, հասարակական գործիչների հետ: Հայաստանում ադրբեջանագիտություն ասածով քչերն են զբաղվում, նրանց աշխատանքի արդյունքները Հայաստան պետությունը զավթած իշխանությունը չի օգտագործում։ Իրավիճակը հասկացողներն ասում են, որ Հայաստանում հիմա իրավիճակը նման է 1920 թվականի վերջին, երբ Հայաստանը Բաքվի հեղկոմն էր ղեկավարում։ Ուզենք, թե չուզենք, Ադրբեջանի հետ հարևան ենք լինելու, եթե թույլ եղանք, Ադրբեջանը մեզ միշտ ճնշելու է; Ուժեղ լինելու համար պետք է լավ ճանաչել Ադրբեջանը, այդ երկրի ուժեղ և թույլ կողմերը։ Բռնապետական երկրների դեմ արդյունավետ պայքարելու համար գլխավոր հարվածը պետք է հասցնել ամենամեծ թիրախին՝ այդ երկրի բռնապետին։ Ալիևների գերդաստանի ու Իլհամ Ալիևի խոցելի կողմերի մասին երկար կարելի է խոսել, սակայն Նիկոլ Փաշինյանի համար Իլհամը կիրթ ու կառուցողական է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ