38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Լալահառաչ մտքեր՝ չեղած հայրենիքի մասին

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Լալահառաչ մտքեր՝ չեղած հայրենիքի մասին

    14.05.2013| 23:55
    Գուցե համարձակ կամ վիճելի միտք է, այնուամենայնիվ, անկախ Հայաստանի առաջին տարիներին գեներալիտետն օժտված էր հզոր ազդեցությամբ, որն ուղղակիորեն տարածվում էր նաև պետության քաղաքական համակարգի վրա: Վերջիններս երբեմն հանդես էին գալիս նույնիսկ քաղաքական օրակարգ հաստատողի կարգավիճակով, նրանց տրվել էր այդ շնորհը, կամ իրենք էին վերցրել իրենց բաժինը: Իրավիճակը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց, գեներալիտետը դուրս մղվեց արենայից` տեղը զիջելով հարուստ, շատ հարուստ մարդկանց:
  • Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Բիրիքով ու հատով վաճառվող «առաջադեմ» խավը

    Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Բիրիքով ու հատով վաճառվող «առաջադեմ» խավը

    14.05.2013| 13:06
    Զարմացրին արդեն` թաղային խուժանը, թաղային խուժանը... Մեր մտավորականությունը կամ միջին դասը, չգիտեմ ինչ անունով է ավելի ճիշտ կոչել այն շերտը, որը պետք է որ խորքային փոփոխությունների ձեւակերպողն ու պահանջատերը լիներ, արհեստականորեն դարձնում է թաղի տղերքին քաղաքական գործոն:
  • Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որ այս փոքրիկը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից

    Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որ այս փոքրիկը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից

    14.05.2013| 02:49
    Սիրելի ընկերներ, պահ է գալիս, երբ մարդ զգում է իր դիմացինի կարիքը, նրա օգնությունը, ջերմությունը կարող են շատ բան փոխել, նույնիսկ կյանք փրկել: Այսօր ես ու իմ լավ ընկերները միահամուռ ջանքերով Հյուսիսային պողոտայում կազմակերպեցինք դրամահավաք՝ օգնելու փոքրիկ Իգորին:
  • Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին

    Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին

    13.05.2013| 13:20
    Երբ ազատամրտիկներն են սկսում իրենց պարգևները հետ վերադարձնել, դա պետք է լինի ամենալուրջ ազդանշանը գործող իշխանությունների համար, որովհետև, եթե այն մարդիկ, ովքեր ոչ միայն դեկլարատիվ ու պաթետիկ հայտարարություններով են նպաստել պետականության կայացմանն ու ազատությանը, այլև իրենց արյունով ու կյանքերով, հրաժարվում են այդ պետության «պարգևներից», դա խոսում է միայն մեկ բանի մասին` ցանկացած պատեհ առիթի դեպքում մեծ է հեղաշրջման հավանականությունը՝ անկախ դրա հետևանքներից:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք

    Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք

    12.05.2013| 23:19
    Ելցինի հրաժարականից հետո վերջինիս առիթից առիթ էին հիշում։ Մարդն իր գործը, լավ թե վատ, արել ու անցել էր պատմության գիրկը։ Մեզանում նման ավանդույթ չկա։ Չես հասկանում՝ կռապաշտությո՞ւն է սա, թե մեռելներին հարություն տալու պարապ զբաղմունք։
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն

    12.05.2013| 11:46
    Չէ, Հյուսիսային պողոտայում էլ լավ բաներ կան: Հիմա կասեք՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, էս մարդն էլ միայն Հյուսիսային պողոտայի մասին է գրում: Բայց իրոք լավ բաներ էլ կան: Օրինակ, տեսա իմ ֆեյսբուքյան լավ բարեկամ Ալեն Սիմոնյանին, տեսա այլ ծանոթների, իմ նախկին աշխատակիցներից շատերին, գեղեցկատես, ժպտերես, ճաշակով հագնված աղջիկների: Տեսա մի գեղեցիկ աղջնակի՝ սև շլյապայով, կիթառ նվագելիս, որ հաճելի, գեղեցիկ ձայնով երգում էր: Իոնիկա նվագող կնոջը, ով մշտապես, արդեն քանի տարի այստեղ նվագում է ու կարծես սկսել է նվագել առանց ֆալշի:
  • Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    11.05.2013| 18:07
    «Տվեք ինձ հենման կետ, և ես աշխարհը շուռ կտամ»,- ասել է Արքիմեդը: Հետո մի հետամնաց երկրի թունդ մարքսիստներից մեկն էլ` «Տվեք ինձ մի կուսակցություն, և ես աշխարհը շուռ կտամ»: Նրան պատասխանողը, որին հետո ԼԵՆԻՆ կոչեցին, ասաց` «Կա այդպիսի կուսակցություն», և աշխարհը իսկապես շուռ տվեց: Հետո, մի յոթանասուն տարի անց, պարզվեց, որ նա աշխարհը սխալ է շուռ տված եղել: Թեև աշխարհը փոխելու, շուռ տալու մասին ամեն օր խոսում էին, բայց թե ամեն օր հո չէին կարող աշխարհը շուռումուռ տալ:
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին

    10.05.2013| 23:16
    Մի քանի օր է փորձում եմ չմիջամտել նողկանք հարուցող և ակտիվորեն տարփողվող թեմային, թե իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունի Շուշիի ազատագրման փաստի հետ մասնավորապես և Արցախի ազատագրման հետ ընդհանրապես: Ընդհանրապես նոմենկլատուրային բազարները նողկալի դրսևորումներ են ունենում, սակայն երբ հանուն բիբարի փողի մարդիկ պատրաստ են պղծել, բռնաբարել անգամ սեփական հերոսական պատմությունը՝ դուրս է երևակայության բոլոր սահմաններից:
  • Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    09.05.2013| 22:21
    Արցախյան պատերազմի տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթում էի աշխատում: Շատ էի գրում կռվող տղերքի մասին, զոհված տղերքի մասին: Հաճախ տալիս էին հերթական զոհվածի լուսանկարը, կենսագրական տվյալները ու ասում` գրի: Ամեն զինվորի հետ վերապրում էի իր կյանքը: Արդեն բառերս չէին հերիքում, զգացմունքներս խեղդում էին, ընդվզում էի: Այդինին ասում էի` հերիք է, էլ չեմ ուզում գրեմ, չեմ կարողանում: Ասում էր` գիտեմ, որ դժվար է, բայց պետք է: Նրանք բոլորը երիտասարդ էին, գեղեցիկ, ուժեղ ու... լուսավոր:
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է

    09.05.2013| 12:26
    Արդեն քանի ամիս է ոչինչ չեմ գրել, ՛՛վայելում եմ՛՛ լուսանցքիս նեղությունը, փորձելով այն արժևորել որպես ճգնախուց, հետագաս կազմակերպելու նպատակով: Ու քանի որ նման դեպքերում միտքդ սկսում է դեգերել ժամանակի ու տարածության մեջ, անկախ քո կամքից հայտնվում ես ՛՛Ալիսան հրաշքների աշխարհում՛՛ իրավիճակում, և մուտքը դեպի այդ աշխարհ կարող է ՛՛ապահովել՛՛ որևէ դիպված: Այսօր ինձ դեպի ճագարի բույնը հրեց մինչև ուղն ու ծուծը կեղծավոր ու փուչ ՛՛հայրենի հեռուստատեսության՛՛ շուռտիպներից ՛՛Բարի գիշեր հայեր՛՛ հաղորդման կարմրաթուշ հաղորդավարը, որ հրավիրեց դիտելու Արցախի պատերազմի ՛՛հերոսապատումներից՛՛ մի դրվագ, (մայիսի 9-ի նախօրեին՝ Շուշիի ազատգրման օրվա)՝ չզլանալով ամեն բառից առաջ գործածել ՛՛Մեծն՛՛ մակդիրը, դրանով իսկ փորձելով արժևորել նախ իրեն, հետո պատերազմն ու հերոսներին՝ Մեծն: Ու ես զգացի անկումս…. դեպի անցյալ և անմիջապես միացրի համակարգիչս, տեսնելու, թե որքան խորն է ճագարի բույնը:
10.11.2024