«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Երևանում երկրորդ ամենահարազատ վայրը

Երևանում երկրորդ ամենահարազատ վայրը
23.07.2024 | 06:57

Չարենցի դպրոցը՝ իմ դպրոցը՝ 1953 թվին։ Դեռ մի քսան տարի կանցնի, մինչև ես սկսեմ հաճախել էս դպրոցը, էս բարակ նորատունկ ծառերն արդեն խիտ սաղարթով, մեծ, հասուն ծառեր դարձած կլինեն, փողոցում արդեն էնքան մեքենա կլինի, որ փողոցն անցնելն էսքան ապահով չի լինի, դպրոցի պատերն էլ քսան տարի անց ավելի մգացած կլինեն, ու դիմացը Չարենցի կիսանդրին կլինի, հետևում դպրոցի նոր մասնաշենքը կառուցած կլինեն, որտեղ կլինի, կարծեմ, Հայաստանում առաջին լինգաֆոնային սենյակը, ու էդ սենյակում մենք կանցկացնենք անգլերենի մեր առաջին դասերը։

Էս դպրոցի մոտերքը՝ Տեր-Գաբրիելյան (էսօրվա՝ Կողբացու), Սվերդլով (էսօրվա՝ Բուզանդի), Սպանդարյան (էսօրվա՝ Արամի), Պրոսպեկտի (էսօրվա՝ Մաշտոցի) ու հենց Ամիրյան (էսօրվա՝ Ամիրյան) փողոցներում կապրեն իմ դասարանցիները, որոնց մենք օրը մեջ հյուր կգնանք։

Ու էս դպրոցը կդառնա, թերևս, Երևանում իմ համար երկրորդ ամենահարազատ վայրը՝ տնիցս հետո։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12035

Մեկնաբանություններ