ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անխուսափելիորեն գալու է քարեր հավաքելու ժամանակը

Անխուսափելիորեն գալու է քարեր հավաքելու ժամանակը
10.06.2024 | 20:23

Կտրականապես դեմ եմ և երբեք, այն էլ հրապարակային, չեմ մտել որևէ մեկի անձնական դաշտ։ Բայց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անցնելով կոռեկտության ու կարմիր գծերի սահմանները, դրդում է։

Նա, ըստ էության, ոչ միայն կոռեկտության սահմանները չարաշահելու, այլև իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու երկարամյա փորձ ունի։

2009-ին Քր․ օրենսգրքի 214-ի 2-րդ մասով դատապարտված, սեփական մեղքն ընդունած, խոշոր չափի նյութական վնասը հատուցած Տ․ Հակոբյանը՝ հիմա էլ դիմել է հանրային էմոցիաներ գողանալուն, ինձ մեղադրելով ատելության խոսքի, մեր հայրենակիցներին ենիչերի և թուրք անվանելու մեջ։ Բացահայտ և ցինիկ սուտ է։ Իմ խոսքն ավելի քան հրապարակային է:

Սոցիալական և իրավական բացառիկ պատասխանատվություն ենթադրող սահմանադրական անկախ մարմնի նախագահը համառորեն չի ուզում ընդունել, որ չարաշահում է ՀՌՀ նախագահի իր լիազորությունները, ոտնակոխ է անում Սահմանադրությամբ (Հ 197) և ՀՀ օրենքով (Հ 34) իր պաշտոնին վերապահված քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջը և Հ1-ով քաղաքական, վերլուծական «Դիալոգ» հաղորդումն է վարում։

ՔՊ-ի ինքնամոռաց պրոպագանդիստի դերակատարություն ստանձնած Տ․ Հակոբյանն ինձ ծերանոցներ այցելելու «խորհուրդ» է տալիս։

Պարոն Հակոբյան, ցավոք, այս էլ քանի տարի, գրեթե ամենշաբաթյա ծանրաբեռնվածությամբ ավելի շատ իրավապաշտպան գործունեությամբ եմ զբաղվում՝ այցելելով ձեր պաշտելի ռեժիմի կողմից հալածյալ քաղաքական բանտարկյալներին ու ապօրինի կալանավորվածներին։

Դաստիարակությունս և ցանկությունս մեծ չէ շարունակել անդրադառնալու եթերային էթիկան և հանրային հոգևոր առողջությունն ապահովելու լիազորություն ունեցող մեկին, ով լրագրողական անցյալ ունենալով, լրագրողների հետ խոսում է «иди в жопу» կամ՝ «հետույքային լրագրություն» խոսույթով, մեկին, ով․․․

ԱԺ-ում խոսքս առավել հանգամանալից է։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Հ․Գ․

Ամեն իմաստակ, դեռ իմաստուն չէ։

Բամբասելն ու ստելը տղամարդու որակ չեն։

Անխուսափելիորեն գալու է քարերը հավաքելու ժամանակը:

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ