ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արևմուտքը Հայաստանով «գիրացնում» է Ադրբեջանին՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հանելու նպատակով

Արևմուտքը Հայաստանով «գիրացնում» է Ադրբեջանին՝ Ռուսաստանի և Իրանի դեմ հանելու նպատակով
06.04.2024 | 18:00

Մեծ պատերազմ, որը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, որից անմասն չի կարող մնալ Հայաստանը՝ գտնվելով էպիկենտրոնից քիչ հեռու՝ այս խաղում Արևմուտքի առանցքային գործիքներ Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում:

Իրան-Իսրայել պրոքսի հակամարտությունը մոտենում է ուղիղ առճակատման, սա ամբողջ Մերձավոր Արևելքը թաղելու է արյան մեջ, իսկ եթե Արևմուտքին հաջողվի Ռուսաստանին ներքաշել այս հակամարտության մեջ, ապա այն կվերածվի Երրորդ համաշխարհայինի:

Թուրքիայում տեղի ունեցողը կարող ենք դիտարկել այս տրամաբանությամբ. ներքաղաքական խնդիրներ ստեղծելով Թուրքիայում՝ Արևմուտքը Էրդողանին հիշեցնում է, թե ով է իրեն «ծնել» և սնել, որպեսզի չփորձի շեղվել արևմտյան սցենարից:

Արևմտյան պաշտոնյաները, Նիկոլի հետ հանդիպումից առաջ, հեռախոսազրույց են ունենում Ալիևի հետ, հստակեցնում, թե ինչ պետք է խոսեն Նիկոլի հետ, թվում է աբսուրդային, թե ինչպես կարող են երրորդ կարգի, ռենտային պետության ղեկավարին այդքան մեծ տեղ տալ:

Արևմուտքի կողմից Ադրբեջանը Հայաստանով «գիրացվում» է Ռուսաստանի և Իրանի դեմ հանելու նպատակով: Իսրայելի և Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական պայմանները չեն խոչընդոտում զինամթերքի մատակարարումներն Ադրբեջանին:

Նույն ժամանակ Արևմուտքն անասելի ցինիզմ է ցուցաբերում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. «ԵՄ-ը դիտարկում է աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերի տեսակետից», սա ԵՄ դեսպանի պաշտոնական հայտարարությունն է, նման ցինիզմով Արևմուտքը 21-րդ դարում աֆրիկական ցեղախմբերին չի վերաբերվել, ինչպես մեզ:

Մինչ մեծ պատերազմը Ադրբեջանը կփորձի բլից կրիգներով ռազմավարական բարձունքներ և դիրքեր գրավել, ինչի լեգիտիմությունը տվել է ՀՀ իշխանությունը՝ ընդունելով Տավուշի հայկական գյուղերի ադրբեջանական լինելը (հեղափոխականները կարող են 7-րդ դարի հայկական եկեղեցին համարել ադրբեջանական, իրենց դա արտոնել են Արևմուտքից):

Այդպիսի ռազմավարական տեղանքներ են Տավուշի գյուղերը, որոնց մասին նշվեց, Արարատի մարզում Տիգրանաշենի հատվածը և Գեղարքունիքում Ալիևների փափագած Սևանի արևելյան ափը:

Մեծ պատերազմը սկսելիս նպատակ է դրվելու գրավել գրեթե ամբողջ Հայաստանը՝ հասցնելով նորալեքսանդրապոլյան պայմանագրի:

Տեսնելով Արևմուտքի նման վերաբերմունքը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ տեղական մոլորեցնողները (իշխանական և «ընդդիմադիր», հենց սրանք են մեր հիմնական խնդիրը տեղեկատվական պատերազմում, ոչ թե մոլորվածները) ասում են, որ կարելի է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել Ռուսաստանի և Արևմուտքի հետ՝ այն փաստարկով, որ հնարավոր է, եթե վարողները «խելացի» մարդիկ լինեն, սա նոնսենս է, առնվազն վերջին տասը տարին երկու կողմերի բաց հայտարարությունները և դրա տրամաբանական շարունակություն ռուս-ուկրաինական (Արևմուտք) պատերազմը լրիվ այլ բանի մասին է, սրանից հետևում է, որ վերջիններս կամ տգետ են, կամ Արևմուտքի (Թուրքիա-Ադրբեջան) շահերի պաշտպան, երրորդ տարբերակ չկա, առաջինի հավանականությունն էլ քիչ է, քանզի նորմալ միջնակարգ կրթություն ստացած և տրամաբանությունից ոչ լրիվ զրկված մարդը գիտակցում է, որ Հայոց պետականության գլխավոր երաշխիքը եղել և մնում է Ռուսաստանը, որը և կարող է վերը շարադրված Արևմտյան կործանարար սցենարը կասեցնել:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ