Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Չի բացառվում, որ պատմական մի պատեհ շրջափուլում զավթիչները ևս ներսից ճաքեր տան

Չի բացառվում, որ պատմական մի պատեհ շրջափուլում զավթիչները ևս ներսից ճաքեր տան
19.11.2023 | 16:41

«Արցախը տանք, որ լավ ապրենք», ինչպես նաև «բոլորը մեղավոր են» շարքից հիմա էլ «բացահայտում» ենք, որ Ռուսաստանի համար Արցախի հարցը Հայաստանին մշտապես թուլացնելու և կախյալ վիճակում պահելու գործոն է եղել։ Նախ, դեռ մի շտապեք Արցախի հարցը փակված համարել, այդ հարցի լուծումն անչափ բարդացել, բայց իսպառ չի փակվել և չի փակվի երբեք, և՝ ոչ միայն Արցախի, անգամ եթե արցախցիները ընդմիշտ հեռանան Հայաստանից։ Չի բացառվում, որ պատմական մի պատեհ շրջափուլում զավթիչները ևս ներսից ճաքեր տան, ինչն իրենք արհեստականորեն ստեղծեցին մեր Երկրում։

Ինչ վերաբերում է խնդրահարույց, բայց օրինական շահերին, ապա առանց դրանց պետությունն անդեմ ու ամորֆ ժամանակավոր կառույց է, զուրկ անգամ ինքնապաշտպանության բնազդից։ Մեզ համար տարածքային բռնազավթումները և զանգվածային ցեղասպանությունները սոսկ առավել ուժեղ և զգոն լինելու խթան են, ոչ թե համակերպվելու և նոր զիջումների գայթակղության պատրանք։ Եթե մեր օրինական շահերը ոմանց համար պատեհ առիթ էին, դրանք ևս գրագետ պետք է հաշվարկվեին և խելամիտ հարաբերություններ կարգավորելու հենք լինեին, ոչ թե որակվեին «օտարինը» և ինքնիշխանության պատրվակով անորոշ և սիրողական խոսույթի թեմա դառնային։

Հ.Գ. Եվրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրները ինչո՞ւ են համակերպվել Համալիրում ժողովրդավարության հարցերը փակ նիստերում քննարկելու հետ, նրանց ի՞նչ շահեր են անհանգստացնում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3156

Մեկնաբանություններ