ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիգերի գեներալներին պետք էր ռադ անել Մակրոն Էմանուելի վասալին, և նրանք դա արեցին

Նիգերի գեներալներին պետք էր ռադ անել Մակրոն Էմանուելի վասալին, և նրանք դա արեցին
01.08.2023 | 13:56

Չէ, բախտ չունեցան պեդոֆիլներն ու պեդոֆիլիայի զոհերը՝ Մակրոն Էմանուելի օջախը մարման եզրին է, և հիմա այդ նրբազգաց երիտասարդը, որը շուտով ծոռնիկեր կունենա՝ առանց հայր և պապ դառնալու, կրակն է ընկել, չի իմանում, թե դատարկ գլուխը որ պատին տա, ինչ ասի ֆրանսիացիներին, որոնք շուտով հոսանքի խնդիր կունենան և կկրեն 90-ականների հայերի զրկաքները:

Մակրոն Էմանուելը գաղութ ուներ Աֆրիկայում, անունը՝ Նիգեր: Հարյուրամյակներով թալանեցին ֆրանսիացիք այդ ժողովրդին, ավելին, իրենց ատոմային էներգետիկան կառուցեցին Նիգերի ուրանի չափորոշիչներին համապատասխան, իսկ Նիգերի ուրանն ապահովում է Ֆրանսիայի ատոմային էներգետիկայի կարիքների 35 տոկոսը, իսկ մասնագետներն ասում են, որ այլ հումքով հնարավոր չէ կամ շատ դժվար է աշխատել: Այժմ Մակրոն Էմանուելն է՛լ չունի գաղութ, ավելի ստույգ՝ գաղութը տեղում է մնացել, բայց ահա Ֆրանսիայի վասալ ռեժիմը չկա, նամուսով գեներալները իշխանությունը խլեցին ֆրանսիացիների համբալի ձեռքից և Մակրոն Էմանուելին ցույց տվեցին իր՝ պեդոֆիլիայի զոհի ուրույն տեղը:

ՈՒրեմն, 50 տարի թալանեցին ֆրանսիացիք Նիգերի ուրանի հանքերը, այսինքն, վճարում էին էնքան, որքան հարկ էին համարում: Եվ զարմանալի չէ, որ նոր իշխանության առաջին որոշումը վերաբերեց հենց ֆրանսիացիներին, այն է՝ Նիգերը դադարեցնում է ուրանի և ոսկու էքսպորտը Ֆրանսիա: Բնականաբար, Մակրոն Էմանուելը սկսեց խոսել ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից, ինչպեսև միջազգային իրավունքից, սահմանադրական կարգից և այլն: Բայց Նիգերի նոր իշխանության, մեղմ ասած, պետքն էլ չեղավ այդ եվրաբարբաջանքը:

Հետո Մակրոն Էմանուելը դիմեց ավանդական հայկական գողականի, հավանաբար, Փաշինյան Ն իկոլից էր սովորել, և հայտարարեց, որ ուժ կկիրառի, եթե խախտվեն ֆրանսիական շահերը՝ հստակեցնելով, թե, իբր, իր դարդը Ֆրանսիայի դեսպանատունն է, Ֆրանսիայի քաղաքացիները, այնինչ նրա նուրբ հետույքն այլ բանից էր ցավում:

Բնականաբար, դեսպանատունն ու ֆրանսիացիք ընդհանրապես Նիգերի գեներալներին չեն հետաքրքրում՝ նրանց պետք էր ռադ անել Մակրոն Էմանուելի վասալին, և նրանք դա արեցին: Դե, իսկ Ալժիրի ղեկավարությունն էլ հայտարարեց, որ թույլ չի տա ռազմական ներխուժում Նիգեր, կպատժի (Ալժիրում էլ են զզվում Ֆրանսիայից և հատկապես Մակրոն Էմանուելից):

Իսկ Մալին ու Բուրկինա-Ֆասոն ավելի կտրուկ արտահայտվեցին. որևէ ագրեսիա Նիգերի դեմ կհամարեն որպես իրենց պատերազմի հայտարարում: Սրան հավելենք, որ, ըստ ամենայնի, Ռուսաստանի մատը խառն է Նիգերի հեղաշրջման մեջ, քանզի Արևմուտքին այդ հեղաշրջումը հեչ պետք չէր, իսկ քաղաքագիտությունից հասկացողները գիտեն, որ արդի աշխարհում անհնար է որևէ ռեժիմի փոփոխություն առանց արտաքին գործոնի՝ վերջին անգամ առանց արտաքին ուժերի, բացառապես ներքին ռեսուրսներով ռեժիմ տապալվեց Փարիզում, Ֆրանսիական հեղափոխությունն էր վերջինը:

Շատ էական դիտարկում. երբ ռուսներին ենթարկում են սանկցիաների, հրաժարվում են ինչ-որ ապրանքներ մատակարարել, ռուսները հանգիստ են տանում դա, չեն ասում, թե թույլ չեն տա իրենց շահերը ոտնահարել և այլն, քանզի դաստիարակություն և բարոյականություն ունեն. չեն ուզում մարդիկ՝ չեն վաճառում իրենց ապրանքը, դա նրանց սուվերեն իրավունքն է: 2014-ից ի վեր Ռուսաստանը սանկցիաների տակ է, բայց գեթ մեկ անգամ չլսեցինք ինչ-որ մուննաթ, ինչ-որ դժգոհություն կամ անհասկանալի պրետենզիաներ ռուս պաշտոնյաների կողմից: Բայց Արևմուտքն ուրիշ է, էս նախկին բարբարոսներին թվում է, թե իրենք են աշխարհի կենտրոնը, իրենք են քաղաքակրթությունն ու կուլտուրան:

Դե, ի՞նչ ասեմ: Պեդոֆիլուհի Մակրոն Բրիժիտի մարդուն՝ խեղճ Էմանուելին, հանբերություն մաղթենք: Հուսանք, որ Նիգերի նոր ղեկավարության դարդից նա չի դիմի ինքնասպանության կամ գոնե չի զրկվի իր անզուգական լիբիդոյի աննախադեպ նրբերանգներից: Իսկ հուսալ, որ Մակրոն Էմանուելը՝ գլոբալիստների արտադրանքը, Լոնդոնից Ֆրանսիա ուղարկված, մարդ կդառնա, կդաստիարակվի, կհասկանա, որ մարդիկ հավասար են, պետոթյունները նույնպես հավասար են, ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտական չէ, պարզապես ժամանակի կորուստ է:

Ի՞նչ ասեմ… Արիություն Մակրոն Էմանուելին նոր փորձություննրից առաջ, ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, Բորել Ժոզեպն ասում է, որ Նիգերի գեներալները դեմոկրատ չեն և պարտավոր են տապալված նախագահ Բազումին վերադարձնել իշխանությունը, քանզի նա դեմոկրատականապես ընտրված նախագահ է: Մեկ շաբաթ էլ ժամանակ է տվել: Ինչ ասես… սրանց վարքագիծն արդեն անմեղսունակության հատկանիշներ է ձեռք բերում: Յանուկովիչին իշխանություն վերադարձնել Բորելը չպահանջեց 2014-ին, Սերժ Սարգսյանի համար էլ բան չասաց, բայց ահա Բազումը՝ Մակրոն Էմանուելի աշխատողը, պարզվում է, դեմոկրատ նախագահ էր, որին չէր կարելի աշխատանքից հեռացնել: Բա՜…

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ