ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-14

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-14
09.05.2023 | 21:18

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները գտնվում են բաց զինված հակամարտության եզրին, սակայն Մոսկվան աշխատում է, որպեսզի այն տեղի չունենա: Այս մասին հինգշաբթի ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չընկնեն բաց զինված հակամարտության անդունդը, մենք արդեն կանգնած ենք այդ անդունդի եզրին»,- ասել է Ռյաբկովը։

Բարձրաստիճան դիվանագետը նշել է նաև, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները փորձում են համաշխարհային լրատվամիջոցներում առաջ մղել այն թեզը, որ Վաշինգտոնը ներգրավված չէ Կրեմլի վրա ահաբեկչական հարձակման և ՌԴ նախագահի կյանքի դեմ ոտնձգության մեջ։ Միևնույն ժամանակ, Ռյաբկովը Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Մոսկվայի ազդանշաններին ԱՄՆ-ի արձագանքն անվանել է «արտաքին քաղաքականության և դիվանագիտության հիմունքների անտեսում»:

ՌԴ փոխարտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բազմիցս ներկայացրել է ՈՒկրաինայում ներկայիս ողբերգության ծագումնաբանությունը։

«Մենք բացատրել ենք, թե ԱՄՆ- ն ինչ առանձնապես կործանարար դեր է խաղացել 2014 թվականին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը նախորդող իրադարձություններում, ինչ է տեղի ունեցել դրանից հետո ութ տարի շարունակ, որքան ջանքեր են գործադրվել դիվանագիտական միջոցներով Դոնբասի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու համար, որն իրականացնում է Կիևի վարչակարգը»,- ասել է Ռյաբկովը։:

ՌԴ արտգործնախարարի տեղակալի վերոնշյալ հայտարարություններից երկու օր առաջ «Իզվեստիա»- ին տված հարցազրույցում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ ամերիկացիներին ՈՒկրաինան պետք է միայն իր բնական պաշարների համար, ընդ որում, երկիրը նրանց պետք է առանց ավանդական բնակչության, այդ իսկ պատճառով Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի հետ գնում է մինչև վերջին ուկրաինացին։

Պատասխանելով լրագրող Վիկտոր Ֆիլիպովի՝ «Միևնույն ժամանակ, Արևմուտքում պատմության մոռացումն ուղեկցվում է ֆաշիզմի հակամարդկային էության լռեցմամբ։ Դուք ինչո՞վ կբացատրեք պատմությունը վերաշարադրելու այսպիսի միտումը» հարցին, Պատրուշևն ասել է.

«Իսկ ինչպե՞ս լռության չմատնեն։ Կան բազմաթիվ անհերքելի փաստեր, թե ինչպես էին անգլոսաքսոնական վերնախավի ներկայացուցիչները կիսում ֆաշիստական գաղափարները, ֆինանսապես և կազմակերպականորեն աջակցում Հիտլերին, իսկ այսօր նրանց պետք է պահպանել «Ժողովրդավարական» դեմքը։ Ֆրակով կամ համազգեստով ֆաշիզմն ու նացիզմը անվերապահ չարիք են, ինչ հագուստով էլ լինեն։ Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար անգլոսաքսերը պատրաստակամորեն վերակենդանացնում են նեոնացիստական գաղափարախոսությունը։ Նման փորձերը հանգեցնում են ոչ թե գերիշխանության, այլ համաշխարհային աղետի, ուստի դրանք պետք է խափանվեն կոշտ և անզիջում»:

Պատասխանելով մեկ այլ հարցի, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը, որը փորձում է ստեղծել իր աշխարհակարգը, ոսկոր է Արևմուտքի կոկորդում, նույնիսկ ավելի քան 100 տարի առաջ անգլիացի աշխարհագրագետ Մաքքինդերն Արևմուտքի գլոբալ գերիշխանությանը հասնելու համար առաջ է քաշել Արևելյան Եվրոպայի փոքր երկրներից, այսպես կոչված, սանիտարական կորդոնի միջոցով Ռուսաստանը մեկուսացնելու գաղափարը։ ՈՒ կրաինան, ինչպես նաև նախկին կայսրության այլ ազգային ծայրամասերը Ռուսաստանից առանձնացնելու նախաձեռնությունը նույնպես եկել է Մաքքինդերից։ Այսքան տարի է անցել, բայց նրանց նպատակները չեն փոխվել։

«Հակառուսական արևմտյան գլոբալ ռազմավարությունը դարերի ընթացքում չի փոխվում,- ասել է Պատրուշևը:- Նույնիսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ընթանում է նույն ուղղություններով, որոնցով շարժվում էին Նապոլեոնը, կայսեր Վիլհելմը և Հիտլերը։

Մեր երկրի դեմ բոլոր խոշոր նվաճողական արշավներն իրականացվել են այն վերացնելու համար՝ որպես Եվրասիայի գլխավոր աշխարհաքաղաքական ուժ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ- ը մշակեց Խորհրդային Միությունը ոչնչացնելու ծրագրերի մի ամբողջ շարք՝ մտադրվելով անմարդկային ատոմային ռմբակոծությունների ենթարկել տասնյակ խորհրդային և միևնույն ժամանակ չինական քաղաքներ: Դրան նրանց դրդել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծություններից հետո ճապոնական ժողովրդի դեմ միջուկային ահաբեկչության անպատժելիությունը»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/226245/08/23/35/?fbclid=IwAR3rSZQ4Jf-T8yg6jrcY1N4XI0ef2Ra9MRS7mzauZfd36sh3DSgOfwVZQsA

Դիտվել է՝ 9698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ