ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-11

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-11
12.04.2023 | 23:15

(սկիզբը` այստեղ)

ՈՒկրաինայում անընդհատ խոսում են իրենց տարածքում միջուկային հրթիռներ տեղակայելու անհրաժեշտության մասին։ Անցյալ տարվա փետրվարին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր անվավեր ճանաչել միջուկային զենքից ՈՒկրաինայի հրաժարվելու մասին Բուդապեշտի հուշագիրը։ Ավելին. պետության ղեկավարի կայքում վերջերս հրապարակվել է հերթական հանրագիրը՝ ՈՒկրաինային միջուկային զենք մատակարարելու պահանջով։

Եվ, ահա, ՈՒկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն օրերս, Life.ru-ի տեղեկացմամբ , Վասիլի Գոլովանովին տված հարցազրույցում հայտարարել Է մեկ տարուց էլ պակաս ժամանակում միջուկային զենք արտադրելու ՈՒկրաինայի կարողության մասին:

«Մենք այն կարող ենք վերականգնել 6-9 ամսվա ընթացքում»,- հայտարարել է Արեստովիչը, բայց հետո «մոռանալով» Բուդապեշտի հուշագիրն անվավեր ճանաչելու Զելենսկու սպառնալիքը և վերոնշյալ հանրագիրը, միամիտ մարդկանց մոլորեցնելու նպատակով ստել է, թե ՈՒկրաինան չի ձգտում միջուկային զենք ստեղծել, տիրապետել դրան, քանի որ այդ կերպ կխախտի միջազգային պայմանագրերի համակարգը, որոնց պահպանման համար պայքարում է:

Արեստովիչի խոսքով ՝ ՈՒկրաինան մտադիր է «մնալ համամարդկային և համաեվրոպական միտումների շրջանակներում»: Իբր մտադիր է… Սա ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի երկրի, որը միջազգային պայմանագրերը մեկը մյուսի հետևից է խախտում, նպատակային թիրախավորել ու թիրախավորում է Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչությանը, հրթիռա- հրետանային հարվածներ է հասցրել առողջապահական, կրթական և քաղաքացիական այլ հաստատություններին:

Ինչ կարելի է ասել Արեստովիչի վերոնշյալ հայտարարության առնչությամբ: Եթե նա ՌԴ-ին վախեցնելու համար չի ստում մեկ տարուց էլ պակաս ժամանակում միջուկային զենք ստեղծելու իր երկրի կարողության վերաբերյալ, ապա պարզ է, որ ՈՒկրաինան այժմ փորձում է հասնել նշված նպատակին: Կասկածից դուրս է նաև, որ Ռուսաստանի դեմ պատերազմող երկիրը միջուկային զենք չի ստեղծում պահեստում պահելու համար, հետևաբար ՌԴ-ն պետք է շտապի հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներին հասնելով, կանխել ՈՒկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծումը և կիրառումը:

Ի վերջո, Արեստովիչի հայտարարությունը կարող է ունենալ նաև պարտությանը մոտենալու դեպքում Արևմուտքից ստացված կամ ստացվելիք միջուկային զենքն առաջիկա աշնանը կամ ձմռանը (6-9 ամիս հետո) կիրառելիս, այդ զենքի արևմտյան ծագումը քողարկելու և այն ՈՒկրաինայի կողմից ստեղծված ներկայացնելու նպատակ:

ԱՄՆ-ը և նրա գլխավորած հավաքական Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով արդեն իսկ ահռելի ռազմական օգնություն են ցուցաբերել ՈՒկրաինային ու շարունակում են կատաղի կերպով զինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ապրիլի 3-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ՈՒկրաինային ավելի քան 65 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել։

ԱՄՆ-ն ՈՒկրաինային զենքի ամենամեծ մատակարարն է. 2021թ. հունվարից, Ջո Բայդենի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, Վաշինգտոնը, Կիևին տրամադրել է ավելի քան 35,8 մլրդ դոլարի ռազմական օգնություն, որից 35,1 մլրդ դոլարի ռազմական օգնությունը՝ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո: 2014 թվականից Կիևին ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է ավելի քան 37,8 մլրդ դոլար։

Կիև տեղափոխված զենքի ծավալով ԱՄՆ-ին հաջորդում է Մեծ Բրիտանիան։ Վերջերս Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ իր երկիրն ՈՒկրաինային զենք մատակարարող պետությունների շարքում երրորդն է։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ- ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությունում, ընդ որում, ոչ միայն ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի մատակարարմամբ, այլև հետախուզական տեղեկություններ տրամադրելով, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրեր պատրաստելով և այլ կերպ:

Համացանցում հայտնված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերից մեկում խոսվում է Իսրայելի կողմից Կիևին զենքի հնարավոր փոխանցման մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն երեկ մեկնաբանելով Պենտագոնի ֆայլերի արտահոսքը, ասել է.

«Ինչ վերաբերում Է ՈՒկրաինայի համար հարձակողական սպառազինության մասին հաղորդագրություններին, ես չգիտեմ, թե ինչի վրա են հիմնված այդ հաղորդագրությունները։ Մենք օգնում ենք նրանց հումանիտար հարցերում և քաղաքացիական պաշտպանության ոլորտում»։

Նաթանյահուն հավելել է, որ ինքը հարձակողական սպառազինության մատակարարման վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումների մասին տեղյակ չէ (նկատի ունի նախորդ վարչապետի պաշտոնավարության շրջանի կառավարության որոշումները): Թե որքանով կարելի է հավատալ երկրի վրա Սատանայի գործակալներից մեկի այս խոսքին, թողնենք ընթերցողների դատողությանը:

Գնալով ՌԴ-ի նկատմամբ ավելի և ավելի թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Գերմանիան, որին ԽՍՀՄ-ը 1945թ., ցավոք, հավուր պատշաճի չպատժեց Խորհրդային Միության ժողովուրդների նկատմամբ իր բյուրավոր հանցանքների, Նացիստական Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանության համար: Սկզբում Գերմանիան ՈՒկրաինային զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա էր մատակարարում ԱՄՆ-ի պահանջով, ճնշմամբ, իսկ այժմ կարծես ցանկանում է հաճոյանալ Միացյալ Նահանգներին ու պապից ավելի կաթոլիկ երևալ:

«Известия»-ին օրերս տված հարցազրույցում Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները Կիևին զենք մատակարարելով և ՈՒկրաինայի զինված ուժերն օգտագործելով Մոսկվայի դեմ «ուրիշի ձեռքերով» պատերազմելու համար, անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը։

Նեչաևի խոսքով՝ հակամարտության սկզբից ՈՒկրաինային մատակարարվող գերմանական սպառազինության անվանացուցակը շարունակաբար ընդլայնվում է՝ սաղավարտների մատակարարումից մինչև Կիևի վարչակարգին ժամանակակից սպառազինության համակարգերի, ներառյալ՝ ծանր տանկերի, հաուբիցների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, զենիթային ինքնագնաց կայանքների տրամադրում։ Բացի այդ, ինչպես նշել է դեսպանը, երրորդ երկրներում ստեղծվում են լոգիստիկ և սպասարկման կենտրոններ դրանց վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար:

«Գերմանիայի կառավարությունը վաղուց անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը ՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ձգտմամբ»,- ընդգծել է Նեչաևը:

«Spiegel»-ի տվյալներով ՝ օրացույցային 2023 թ. ավարտին ՈՒկրաինային ռազմական օգնության ծախսերը կգերազանցեն 5,4 մլրդ եվրոն, առաջիկա տարիներին ծախսերը կկազմեն 8,8 մլրդ եվրո։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի երեկվա նիստում, ТАСС-ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ Կիևին զենքի մատակարարման հարցը ձեռք է բերում ռազմավարական նշանակություն: Այո, Նեբենզյան միանգամայն ճիշտ է գնահատել իրավիճակը, ինչը միանգամայն սպասելի էր, քանի որ Արևմուտքն իր առջև խնդիր է դրել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել:

«Կիևին զենքի մատակարարման հարցը ռազմավարական հարթություն է ձեռք բերում, քանի որ ռազմական նշանակության արտադրանքի անվանացանկն անընդհատ ընդլայնվում է,- ասել է Նեբենզյան:- Այսինքն՝ առանձին պետություններ ոչ միայն խախտում են իրենց պարտավորությունները, այլև իրենց համար ոչ մի ողջամիտ սահմանափակում չեն դնում՝ չնայած ՈՒկրաինայում ճգնաժամի սրման ծայրահեղ լուրջ ռիսկերին»։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ, չնայած դրան, «Արևմուտքը, շահագրգռված չէ ՈՒկրաինայում ճգնաժամի դադարեցմամբ։ Նա շահագրգռված է այն ձգձգելու մեջ, ինչի մասին ինքն առանց խղճի խայթի հայտարարում է»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/222294/11/22/45/?fbclid=IwAR1YWwi3jEl6O_83Ten-07bvyW_vGOU6kpiOKimh4yOdq3keKOIOjQ76pDU

Դիտվել է՝ 10230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ