ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-8

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-8
30.03.2023 | 22:52

(սկիզբը` այստեղ)

Միջուկային ոլորտում ռուս-բելառուսական փոխգործակցության վերաբերյալ արևմտյան մի շարք երկրների արտահայտած մտահոգության առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մարտի 27-ին տարածված մեկնաբանության մեջ նշված Է նաև.
«Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված համընդգրկուն հիբրիդային պատերազմի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից մեզ «ռազմավարական պարտության» մատնելու մտադրության պայմաններում մեր կողմից նշված ոլորտում ռազմատեխնիկական որևէ հակազդեցության լիակատար բացակայության վրա հույս դնելը միամտություն էր: Մենք վերապահել ու նախկինի պես մեզ վերապահում ենք Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու իրավունքը»:
Անդրադառնալով Բելառուսում ՌԴ մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի և Բելառուսի որոշման դեմ Արևմուտքի բարձրացրած վայնասունին, Զախարովան ասել է.
«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որն ԱՄՆ-ին ենթակա երկրների կոնգլոմերատ է, մեր դեպքում խոսքը միութենական պետության մասին է, որը պաշտոնապես ունի ընդհանուր ռազմական դոկտրին: Հետևաբար խոսքը միութենական պետության կողմից սեփական համապետական տարածքում ձեռնարկվող անվտանգության ապահովման միջոցառումների մասին է։ Այդ կապակցությամբ բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվել են և անշեղորեն կկատարվեն» (այսինքն՝ Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքն անպայման կտեղակայվի Բելառուսի տարածքում):
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ անցած բոլոր տարիների ընթացքում ռուսական կողմը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն։ Մասնավորապես՝ 1990-ական թվականներին նախկին ԽՍՀՄ երկրներից, Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, ամբողջ միջուկային զենքերը դուրս են բերվել և տեղակայվել Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանն անցած տարիների ընթացքում հետևողականորեն մատնանշել է ԱՄՆ-ի բոլոր միջուկային զենքերն արտերկրից Միացյալ Նահանգներ վերադարձնելու և դրանց կիրառման մշակման մեջ ոչ միջուկային երկրների ներգրավումը դադարեցնելու անհրաժեշտությունը, սակայն այս ամենն անտեսվել կամ ուղղակիորեն մերժվել է:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նույն խնդրին անդրադառնալով, հայտարարել է, որ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին Պուտինի հայտարարություններին աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ՈՒկրաինայի կտրուկ արձագանքը, անշուշտ, չի կարող փոխել Ռուսաստանի Դաշնության որևէ պլան: Ըստ նրա, Վլադիմիր Պուտինն արևմտյան երկրների բացասական արձագանքից հետո մտադիր չէ փոխել Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Ռուսաստանի ծրագրերը նման արձագանքը փոխել չի կարող,- ասել է Պեսկովը:- Նախագահն ամեն ինչ բացատրեց։ Այստեղ ավելացնելու ոչինչ չկա»:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հավաստմամբ, Կիևի վարչակարգի կողմից մոտ 50 երկրներ են մասնակցում ուկրաինական հակամարտությանը:
Նյու Դելիում Շանհայի համագործակցության կազմակերպության Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ Պատրուշևը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , մասնավորապես ասել է.
«ՆԱՏՕ-ի երկրների տարածքում ուկրաինացի զինվորականներն ակտիվորեն վերապատրաստվում են։ Մոտ 50 երկրներ, որոնք մաս են կազմում, այսպես կոչված, «Ռամշտեյն» կոալիցիայի, մասնակցում են զինված հակամարտությանը Կիևի վարչակարգի կողմից»:
ՈՒկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը («Ռամշտեյնի ձևաչափ») ներառում է ավելի քան 50 մասնակից՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, ԵՄ երկրների մեծ մասը, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի՝ արևմտյան երկրների դաշնակիցները: Խմբի ոչ պաշտոնական անվանումը կապված է նրա անդամների առաջին հանդիպման վայրի՝ Գերմանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ռամշտեյն» ավիաբազայի հետ։
ՆԱՏՕ-ն փաստացի կռվում է Կիևի ռեժիմի կողմից, հակամարտության մեջ ավելի խորը ներքաշվելու տեղ չկա, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հերթական անգամ ուշադրություն ենք հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների խափանարար գծի վրա, որոնք հակամարտության մեջ ներքաշվել են արդեն վաղուց ու դրա մեջ ավելի և ավելի են ներքաշվում, ավելի խորն արդեն, իմ կարծիքով, տեղ չկա, և փաստացի կռվում են Կիևի վարչակարգի կողմից»,- այսօր, «РИА Новости»-ի տեղեկացմամբ , ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Արդեն նույնիսկ տեսանյութեր կան, թե ինչպես է սկսվելու Երրորդ համաշխարհային պատերազմը՝ միջուկային զենքի լայնածավալ օգտագործմամբ:
Սատանան իրենից սերածների, իրեն ծառայող վեցանոցների բանակի՝ ջհուդամասոնների, գլոբալիստների միջոցով պատերազմում է մարդու, մարդկության ու նրանց միջոցով Աստծո դեմ:
Պատերազմում է, նախ, մարդու հոգուն տիրելու, մարդուն ու մարդկությանը հոգեպես կործանելու, իսկ եթե իր այդ նպատակին չհասնի, մարդկությանը ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով: Առաջին նպատակին կարծես թե չի հասնում, որովհետև դիմադրության օջախները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան և այլ երկներ, մերժում են թե՛ ԱՄՆ-ի ու նրա եվրոպական վասալների գլոբալացման ծրագիրը, թե՛ նրանց մշակած պիղծ օրենքները, որոնք կանաչ լույս են վառում ԼԳԲՏ քարոզչության, տարատեսակ այլասերումների, արյունապղծության, մանկապղծության, քայքայիչ աղանդների, թմրամոլության առջև: Այդ պարագայում Սատանայի կողմից իր վեցանոցների միջոցով պլան Բ-ի իրականացմանն անցնելը, այսինքն՝ միջուկային պատերազմ սանձազերծելն ու մարդկության ֆիզիկական ոչնչացումը դառնում է հավանական:
Աստված Խափանի Չարի ծրագիրը ու թույլ չտա մարդկության և այս չքնաղ մոլորակի ոչնչացումը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/220155/29/23/25/?fbclid=IwAR2CfUeKulFf7L7GzPW4vKdxLqDkRmXX7xBcZ6-5GAEzDh9NfnDIh0Z3FF0

Դիտվել է՝ 11359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ