ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-7

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-7
29.03.2023 | 20:57

(սկիզբը` այստեղ)

ԱՄՆ-ի և Եվրոպայի նրա դաշնակիցների գործողությունները, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հավաստմամբ, ուղղված են ՈՒկրաինայում հակամարտության սրմանը։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն այս կերպ ցանկանում են «Ռուսաստանին անկյուն քշել»։

«Մենք քաջատեղյակ ենք աշխարհաքաղաքական դաշտում իմպերիալիզմի և նրա եվրոպական դաշնակիցների շարժումներին,- «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , ասել է Վենեսուելայի նախագահը:- Կարծում եմ, որ աշխարհում բոլորը սադրանքներ են իրականացնում Ռուսաստանի դեմ, որպեսզի փորձեն անկյուն քշել նրան և սպառնալիքներով փորձեն ավելի բորբոքել պատերազմն Ուկրաինայում և տեղափոխել այն Ռուսաստանի տարածք, ինչպես նաև այդ պատերազմը հասցնել միջուկայինի մակարդակի»:

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության մասնակից դառնալու վտանգի մասին, մասնավորապես, իևին զենքի ակտիվ մատակարարումների պատճառով։

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ՈՒկրաինայի հետ կապված իր քաղաքականությամբ, հնարավոր է, մարդկությանը մղի Երրորդ համաշխարհային պատերազմ։

«Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեկ, Թրամփը վերստին անդրադարձել է այդ թեմային: Նա ասել է, որ ուկրաինական ճգնաժամը «կարող է չլուծվել մինչև 2024 թ. ԱՄՆ նախագահի ընտրությունները (2024 թ.նոյեմբեր), իսկ Միացյալ Նահանգների գործող առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը սպառնում է «Երրորդ համաշխարհային պատերազմով»։ Նրա կարծիքով, ՈՒկրաինան կարող է կործանվել մեկուկես տարվա ընթացքում, եթե հակամարտությունը չկարգավորվի։

Ինչպես տեղեկանում ենք РБК-ի հրապարակումից , ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս իր տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը մտադիր է ավելի քան 541 մլն դոլար ծախսել անօդաչու սարքեր գնելու համար: Հավելենք, որ խոսքը բազմահազար ԱԹՍ-ների մասին է:

Գերմանական «Der Spiegel» պարբերականը երեկ, «Известия»-ի փոխանցմամբ , տեղեկացել է ՈՒկրաինային ռազմական օգնությունն ավելացնելու Գերմանիայի ծրագրերի մասին: Գերմանիայի ֆինանսների նախարարությունը մտադիր է համաձայնեցնել ՈՒկրաինային տրամադրվող օգնության ավելացումը մինչեւ 5,4 մլրդ եվրո: Հրատարակչության տվյալներով՝ նախատեսվում է 3,2 մլրդ եվրոյի ավելացում, ինչը համապատասխանում է ՊՆ-ի կողմից նախկինում պահանջած թվին։

«Der Spiegel»-ը հայտնել է նաև, որ, ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցների հատուկ ներարկումներ են պահանջում ՈՒկրաինայի զինված ուժերին մատակարարված հակաօդային պաշտպանության համակարգերը, հետևակի մարտական մեքենաները և տանկերը, որոնք սպասարկման և արկերի մատակարարման կարիք ունեն:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անցած շաբաթ օրը Պոտսդամում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ անհրաժեշտ է համարել, որ Արևմուտքը պատրաստվի ՈՒկրաինային երկարաժամկետ օգնության տրամադրմանը:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են հնարավորինս ձգձգել հակամարտությունը՝ մատակարարելով ծանր սպառազինություն և ՈՒկրաինային կոչ անելով գրավել ռուսական տարածքները, ինչը ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում է հակամարտության մեջ և կարող է հանգեցնել հակամարտության։ Անկանխատեսելի էսկալացիայի:

Միացյալ Նահանգները, փորձելով հաստատել իր գերիշխանությունը, արդեն անցել է պարկեշտության բոլոր սահմանները, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում մարտի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այսօր այդ մասին (Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության, որ ԱՄՆ-ն անընդունելի կհամարի, եթե ռուս-չինական գագաթնաժողովի արդյունքներով ՈՒկրաինայում խաղաղության կոչեր հնչեն) խոսել ենք մեր չինացի գործընկերների հետ։ ԱՄՆ-ից ամեն ինչ կարելի է սպասել։ Նրանք ձգտելով հաստատել իրենց հեգեմոնիան, արդեն անցել են պարկեշտության բոլոր սահմանները՝ դիվանագիտական, էթիկական, ցանկացած այլ»,- ТАСС-ի փոխանցմամբ , ասել է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

ՆԱՏՕ-ի երկրները, որոնք Կիևին զենք ու զինամթերք են մատակարարում և ուսուցանում ՈՒկրաինայի զինված ուժերի զինծառայողներին, ՈՒկրաինայից «մեկ մեծ ռազմական ճամբար» են սարքել, այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ում երեկ հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Պատրուշևի կարծիքով, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից ՈՒկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելը և հրահանգիչներ ուղարկելը նշանակում է, որ նրանք Մոսկվայի և Կիևի հակամարտության մասնակիցներ են: Անվտանգության խորհրդի քարտուղարը նրանց գլխավոր նպատակն է անվանել «մարտի դաշտում Ռուսաստանի պարտությունը և նրա հետագա մասնատումը»:

Պատրուշևը Միացյալ Նահանգներին անվանել է «չեմպիոն պետությունների ինքնիշխանության խախտման, սանձազերծված պատերազմների և հակամարտությունների քանակի, այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կոպիտ և անօրինական որսի չեմպիոն»:

Պատրուշևը Միացյալ Նահանգներին անվանել է «պետությունների ինքնիշխանությունը խախտելու, սանձազերծված պատերազմների և հակամարտությունների քանակով չեմպիոն», ինչպես նաև չեմպիոն «այլ երկրների քաղաքացիների կոպիտ և անօրինական որսի»։

ԱՄՆ-ն ՈՒկրաինային ռազմական օգնության համար, «The Hill»-ի հաշվարկներով, անցյալ տարվա փետրվարից մինչև 2023 թ. հունվարը հատկացրել է 29 մլրդ դոլար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24» հեռուստաալիքով լրագրող Պավել Զարուբինին շաբաթ օրը տված հարցազրույցում հայտարարեց, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսում:

«Ապրիլի 3-ից սկսում ենք անձնակազմի ուսուցումը,- ասաց Պուտինը:- Իսկ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»։

Պետության ղեկավարն ընդգծեց, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին վերասարքավորել ինքնաթիռները, ինչի շնորհիվ դրանք ստացել են մարտավարական միջուկային զենք կրելու հնարավորություն: Բելառուսում այժմ արդեն այդպիսի 10 ինքնաթիռ կա: Բացի վերոնշյալից, Մինսկին է փոխանցվել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որի հրթիռների մարտագլխիկը կարող է լինել նաև միջուկային։

Պուտինը նշեց, որ մարտավարական միջուկային զենքը Բելառուսում կտեղակայվի առանց համապատասխան միջազգային պարտավորությունների խախտման: Նախագահի խոսքով՝ նման քայլի պատճառ է դարձել ՈՒկրաինային աղքատացված ուրանով զինամթերք մատակարարելու մասին Մեծ Բրիտանիայի հայտարարությունը։ ՌԴ նախագահը հավելեց, որ Մոսկվան անում է այն, ինչ անում է ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ։

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ լրացուցիչ քայլեր կատարելու՝ Արևմուտքի սանձազերծած համընդգրկուն հիբրիդային պատերազմի պայմաններում իր անվտանգությունն ապահովելու համար. այս մասին, ТАСС-ի տեղեկացմամբ, նշված Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ տարածած մեկնաբանության մեջ՝ կապված միջուկային ոլորտում ռուս-բելառուսական փոխգործակցության վերաբերյալ արևմտյան մի շարք երկրների արտահայտած մտահոգության հետ:

Զախարովան տարակուսանք հայտնելով Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական միջուկային ոլորտում համագործակցության զարգացման որոշումներին արևմտյան մի շարք երկրների ոչ ադեկվատ արձագանքի առնչությամբ, հիշեցրել է, որ հենց ՆԱՏՕ-ի երկրներն են ներդրել, այսպես կոչված, «համատեղ միջուկային առաքելությունների» հայեցակարգը և շարունակում են դրան հետևել տասնամյակներ շարունակ:

«Այս հայեցակարգի կենտրոնում ԱՄՆ- ին պատկանող միջուկային զենքն է, որը տեղակայվել է Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքներում, իսկ այդ երկրների ռազմական անձնակազմերը համակարգված և ավելի ու ավելի ինտենսիվորեն վարժվում են միջուկային սպառազինությունների հետ վարվելուն և դրանց մարտական կիրառմանն ուղղված գործողություններին մասնակցելու համար,- ասել է Զախարովան:- Գաղտնիք չէ նաև նշված առաքելությունների շրջանակներում օգտագործվող ամերիկյան միջուկային ռումբերի և դրանց կրիչների լայնածավալ արդիականացումը, ինչը հանգեցնում է այդ ներուժի որակական նոր մակարդակի անցմանը։ Ընդ որում, ամենևին չի թաքցվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համապատասխան ռազմական ծրագրերի բացահայտ հակառուսական բնույթը»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել վերջին տարիներին Վաշինգտոնի կողմից միջուկային զենքի կիրառման շեմի դոկտրինալ իջեցման վրա՝ շեշտը փոխելով դրա օգտագործման «սահմանափակ սցենարների» վրա:

Նրա խոսքով ՝ Մոսկվայում մտահոգությամբ են նշում նաև Եվրոպայում ամերիկյան միջուկային ավիառումբերի պահեստավորման աշխարհագրության ընդլայնման կոչերը՝ համապատասխան ենթակառուցվածքի առաջխաղացմամբ դեպի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմաններ:

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ լրացուցիչ քայլեր կատարելու՝ Արևմուտքի սանձազերծած համընդգրկուն հիբրիդային պատերազմի պայմաններում իր անվտանգությունն ապահովելու համար. այս մասին նշված Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ տարածած մեկնաբանության մեջ՝ կապված միջուկային ոլորտում ռուս-բելառուսական փոխգործակցության վերաբերյալ արևմտյան մի շարք երկրների արտահայտած մտահոգության հետ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/219961/28/21/00/?fbclid=IwAR38_Gv_bQGDz9vKOIgHcQLk6jXFpiGzJ2ExYQ7z6czUyXqm_XjWsf-wNr8

Դիտվել է՝ 11871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ