Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Նոր Սարդարապատ

Նոր Սարդարապատ
19.12.2022 | 07:21

Հասկանու՞մ ենք, արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛, բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Արցախի, լեզուս չի պտտվում ասել, ․․․անկմանը կհետևի Հայաստանի անկումը, և ողջ հայ ժողովուրդը կդառնա պետականազուրկ ցեղ, արհամարհված բոլոր երկրների կողմից, որտեղ էլ կապաստանենք։ Կխղճան և կարհամարհեն նաև ավանդական սփյուռքահայերին։


Այնպես որ, Արցախի պայքարը պետք է վերածվի համազգայինի, ներառելով Սփյուռքը, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանը։ Ամեն վայրկյանը ճակատագրական է։ Մի՞թե չենք կարող մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մի պահ մոռանալ միմյանց հանդեպ նախկին վիրավորանքները, համախմբվել, ոտքի կանգնել, քշել ազգադավ իշխանությանը և փրկել հայոց աշխարհը։


Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է, և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել-չլինելու հարցը։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 10066

Մեկնաբանություններ