ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
21.09.2012 | 15:39

Սեպտեմբերի 21-ին, 23-ին և 25-ին հանրապետության սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, որն ամպրոպի ժամանակ կուժգնանա 18-23 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի` 4-6, 25-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +6 +11, ցերեկը` +21 +26, ցածրադիր մասերում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +31, Լոռիում` գիշերը՝ +9 +14, ցերեկը` +20 +25, Տավուշում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +24 +29, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +13 +18, ցերեկը՝ +30 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +26 +30, նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +19+ 24 և Արցախում գիշերը` +15 +18, ցերեկը` +20 +24 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 35-75 տոկոսի սահմաններում:
Երևանում, սեպտեմբերի 21-ին, 23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` 18-23 մ/վրկ քամու ուժգնացում: Ջերմաստիճանը գիշերը` +16 +18, ցերեկը` +30 +32, երեկոյան կողմ` +28 +30 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ