ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Եվրամիությունը բացո՞ւմ է դռները Թուրքիայի առաջ

Եվրամիությունը բացո՞ւմ է դռները Թուրքիայի առաջ
02.07.2012 | 12:55

Հունիսի 28-ին ԵՄ 16 երկրների արտաքին գործերի նախարարներ բաց նամակ են հրապարակել` «Եվրամիություն և Թուրքիա` ուժեղ ենք միասին» վերտառությամբ` կոչ անելով առաջիկայում ԵՄ ընդունել Թուրքիային: Նախարարների փաստարկները տնտեսական դժվարությունները և Մերձավոր Արևելքի անկայուն վիճակն են, երբ Թուրքիայի հետ հարաբերություններն աննախադեպ կարևորվում են: Նախարարները կարծում են, որ ԵՄ-Թուրքիա ասոցիացիայի խորհրդի 50-րդ նիստը վկայել է, որ անհրաժեշտ է միասին աշխատել ընդհանուր բարեկեցության, անվտանգության համար: Բացի տնտեսական նկատառումներից` ԵՄ արտգործնախարարները Թուրքիային որոշակի դեր են հատկացնում կոլեկտիվ անվտանգության ոլորտում. «Վերջին մի քանի ամիսները նորից ակնառու դարձրին Թուրքիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս կայունության պահպանման առումով: Ստամբուլը առանցքային մի քանի հանդիպումներ անցկացրեց` քննարկելու Սիրիայի, Իրանի, Սոմալիի և ահաբեկչության խնդիրները: Թուրքիան վճռական և կառուցողական դեր ունի միջազգային ճնշման ուժեղացման գործում Բաշար Ասադի վարչակարգի վրա և առանցքային գործընկեր է Աֆղանստանում անվտանգության ապահովման հարցում: Թուրքիան իր հարևաններին առաջարկում է ոգևորիչ օրինակ աշխարհիկ և ժողովրդավարական պետության` զարգացող միջին դասով: Միևնույն ժամանակ ԵՄ-ն մնում է այդ երկրների համար խորոշագույն առևտրական գործընկեր և ներդրումների ու գաղափարների կարևոր աղբյուր»,-նշված է նամակում:
Բուլղարիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի իր պարտավորությունները ԵՄ-ի առաջ, իսկ ԵՄ-ն պետք է կատարի իր պարտավորությունները Թուրքիայի առաջ:

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ