«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քսանմեկը «աչկո» է

Քսանմեկը «աչկո» է
28.01.2013 | 17:37

Այս պահին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընթանում է մեծ համերգ՝ Բանակի օրվա առիթով, որին մասնակցում է հայոց ռազմական և իշխանական ողջ իսթեբլիշմենթը:
Իսկ ժամը 19-ին իսթեբլիշմեթը կտեղափոխվի «Օջախ» ռեստորան, այնտեղ ևս նշելու Բանակի օրը:
Մեզ չհաջողվեց ճշտել՝ մասնակցո՞ւմ է այդ արարողություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թե ոչ. գործից հասկացողներն ասին` եթե նա Հայաստանի քսանամյակին, բանակի քսանամյակին չի մասնակցում, դժվար թե քսանմեկին մասնակցի:
Իզուր. քսանմեկը ևս կարևոր թիվ է, զի բաղկացած է երեք յոթից:
Ի դեպ, առավոտյան Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց, որ նա Հայաստանում է, այնպես որ, չմասնակցության պատճառ չկա:
Չնայած`կգտնեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ