Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ո՞վ է հանձնել Արցախը

Ո՞վ է հանձնել Արցախը
30.11.2023 | 09:50

Բաբայան Սամվելն ասում է` Արցախը հանձնել ենք «մենք բոլորս» և շեշտում, որ Արցախի հանձնման հիմքը բացառապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է:

Միաժամանակ վերջինս նշում է, որ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դավաճանական է»:

Անվիճելի է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դավաճանական լինելու վերաբերյալ պնդումը: Սակայն, չեմ կարող համաձայնել, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «մենք բոլորս» մեղավոր ենք:

Օրինակ, այդ փաստաթղթի ստորագրման պահին զենքը ձեռքին կռվող իմ հայրենակիցները, նոյեմբերի 10-ին այդ փաստաթղթի դեմ ընդվզողները, նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթն իրավական դաշտում վիճարկողները որևէ մեղք ունենալ չեն կարող:

Ավելին, եթե հենց ինքը` Բաբայան Սամվելը, նոյեմբերի 9-ին զենքը ձեռքին կռվում էր, նոյեմբերի 10-ին փաստաթղթի դեմ ընդվզում էր, իսկ նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթը վիճարկում էր իրավական դաշտում, ապա նա ևս մեղավոր չէ Արցախի հանձնման համար:

Այս իմաստով, սխալ է այն միտքը, թե Արցախը հանձնել ենք «մենք բոլորս», քանզի առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4217

Մեկնաբանություններ