Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ո՜նց հասկանան էն մարդկանց` ում համար Հայրենիքը սկսում էր «Արայիկի ցորենի արտերից», ու ով գիշերները չի քնում «Հայրապետյանի դղյակի» կարոտից…

Ո՜նց հասկանան  էն մարդկանց` ում համար Հայրենիքը սկսում էր  «Արայիկի ցորենի արտերից»,  ու ով գիշերները չի քնում «Հայրապետյանի դղյակի» կարոտից…
31.10.2023 | 11:08

2020-ի նոյեմբերից հետո, երբ հայտնի պատճառներով Սոթքի հանքի վրա սև ամպեր կուտակվեցին, շատերն ասում էին` թող Ծառուկյանն ու չգիտեմինչյանը մտածեն, էդ իրենցն էր:

Նույն տրամաբանությամբ, վաղը եթե 1-ին մասիվի պահով թշնամու թաթը հասնի, էդ նույն մարդիկ կասեն` էդ Մեգամոլը հո մերը չի, հենա թող Ալեքսանյանը մտածի, ինքն էր ըտեղից փող շինում… մե՞զ ի՜նչ:

ՈՒ էս տեսակի «տրամաբանությամբ» Ջրականն Արայիկի ցորենի արտերն էին, Հադրութը` չգիտեմ ում խաղողի բաղերը, Շուշին` Հայրապետյանի դղյակն ու եսիմ ում հյուրանոցը, Ստեփանակերտը` Բակոյի օբյեկտները ...

Դրա համար էլ այդպես հեշտ ու հանգիստ տվեցին կամ ընդունեցին տալը:

Իրենցը չէր, իրենց պետք չէր, իրենց ի՜նչ ... թող տերերը մտածեն:

Իրենք միայն կադաստրի սեփականության վկայականով իրենց «վառոտից» ներս տան տերն են:

Իրանց Հայրենիքն էդ ա ... էդքանն ա ... ու վերջ:

Իրենք երբե՛ք չեն հասկանա էն մարդկանց` ում համար Հայրենիքը սկսում էր «Արայիկի ցորենի արտերից», ու ով գիշերները չի քնում «Հայրապետյանի դղյակի» կարոտից ...

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ