ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Զոմբիներ. նոր զոմբիներ, թե՞ վերապրոֆիլավորված զոմբիներ (Ռուսաստանը կարող է լավ բարեկամ չլինել, բայց սարսափելի թշնամի է)

Զոմբիներ. նոր զոմբիներ, թե՞ վերապրոֆիլավորված զոմբիներ   (Ռուսաստանը կարող է լավ բարեկամ չլինել, բայց սարսափելի թշնամի է)
01.10.2023 | 09:51

Ներկա իրավիճակը պահանջում է յուրաքանչյուր քաղաքացուց անցածի լուրջ վերլուծություն կատարել, օբյեկտիվ գնահատել նախկին սխալները և սխալների պատճառները, և ճիշտ ուղղու վրա կանգնել հետագա կորուստներից խուսափելու համար:

Բայց դրան խանգարում է մեծամասնության զոմբիացած վիճակը:

Ընդ որում, և՛ իշխանամետ խմբում, և՛ ընդիմադիր:

Երկու դեպքում էլ հիմնական պատճառը մարդկանց միակողմանի, ուղղորդված տեղեկատվության աղբյուրներից օգտվելն է:

նիկոլի զոմբիների մեծամասնությունը ոչ թե գաղափարական հետևորդներն են, այլ 30 տարի սորոսական դեզինֆորմացիայի կրողները, կամ նոր ֆեյք կայքերի, իշխանամետ լրատվության զոհեր:

Իսկ ընդիմադիր զոմբիները տարբեր քաղաքական ուժերի, խմբակների միակողմանի ուղղորդված «նվիրյալներն են», որոնց գործունեությունը

ջլատում-խանգարում է ընդհանուր նպատակին հասնելու համար կոնսոլիդացիային:

Որպեսզի անհատը չզոմբիանա պետք է օբյեկտիվ իրավիճակը գիտակցելու, հասկանալու համար փորձի ուսումնասիրել հակադիր ինֆորմացիայի աղբյուրները, որ հասկանա իրականությունը:

Օրինակ, ես անկախ իմ սկզբունքային կողմնորոշումից բացի իմ նախընտրած գործիչների , ֆեյսբուքյան համակիր ընկերների նյութերին հետևելուց աշխատում եմ գոնե մեկընդմեջ կարդալ նաև հակադիր կամ նեյտրալ դաշտի տեղեկատվությունը, որ հասկանամ ոսկե միջին ճշմարտությունը:

Նույն կերպ խորհուրդ կտամ մյուսներին:

Օրինակ, այցելեք մի կողմից «Լայվնյուզ», «Հայելի», «Իրավունք», հետո նեյտրալ «Հրապարակ», «Թերթ», «Ասեկոսե», իսկ հետո իշանամետ «Հայկական ժամանակ» կամ «Արարատնյուզ»: Արդյունքում ձեր ուղեղը միակողմանի չի բթանա:

Հիմա մի ավելի վտանգավոր զոմբիների բազմություն եմ նկատում ՝ հակառուսական զոմբիներ:

Մեծամասամբ նույն նիկոլազոմբիներն են, բայց կան նաև «ընդիմադիր» թևից ոչ քիչ մարդիկ:

Ճիշտ է, վերջին տարիներին ռուսական իշխանությունները շատ առիթներ տվեցին մերժվելու, բայց կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը ռուս-ուկրանիական բախումների պայմաններում, երկրորդ ճակատից խուսափելու հանգամանքն է, իսկ սուբյեկտիվը նիկոլի երկակի, բայց ավելի շատ հակառուսական քայլերի արդյունքն է:

Հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ ասում եմ` գուցե Ռուսատանը հիմա այնքան էլ լավ բարեկամ չէ, բայց սթափ մտածելով պետք է հասկանանք նաև, որ նա ավելի շատ սարսափելի թշնամի է և իր թշնամությունը կարող է արդարացնել մերոնց հակառուսականության հանգամանքով:

Ես նախկինում, երբ հարաբերությունները նորմալ էին Ռուսաստանի հետ, միշտ եղել եմ Ռուսաստանի հետ արժանապտիվ համագործակցության կողմնակից , բայց դա չպետք է գնահատել ռուսամետություն, այլ հենց երկրի շահերից ելնելով հայամետություն:

Բայց հիմա ներկա իրավիճակը պահանջում է գոնե չլինել բացահայտ ռուսաֆոբ, որովհետև դա մեզ կհանգեցնի արհավիրքի:

Արշակ ԱՐԶԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ