ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մոսկվան շատ պարզ ասաց՝ Նիկոլ, Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից բխող բոլոր հետևանքներով հանդերձ-2

Մոսկվան շատ պարզ ասաց՝  Նիկոլ,  Զելենսկին ես, Նիկոլ, Սահակաշվիլին ես, չասաց միայն սա՝ այս իրողությունից  բխող բոլոր հետևանքներով հանդերձ-2
29.09.2023 | 08:58

Հիմա ամբողջ խնդիրն այն է, թե ինչ կանի Մոսկվան

(սկիզբը՝ այստեղ)

Այո՛, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, որը նաև Ռուսաստանի մոլի թշնամիներից է, անցած կիրակի (սեպտեմբերի 24- ին) իր ուղերձով օգտագործելով Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի դեմ չարախոսությունների, բանսարկությունների, զրպարտությունների մի ողջ շարան, ըստ էության, ազդարարեց Հայաստանում ռուսական ներկայության վերջի սկիզբը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի դեմ իր թշնամական գործունեության հիմնական փուլի մեկնարկը:

Նիկոլը նախ դիմելով «սիրելի հայրենակիցներ»- ին (իրականում՝ իր կողմից ատելի չհայրենակիցներին, քանի որ Նիկոլի հայրենիքն իրեն ծնած մոր կողմից Ադրբեջանն է) և խոսելով վերջին տարիների իրադարձությունների բերումով իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայական անհրաժեշտության մասին, ասաց.

«Ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչ է տեղի ունենում և ինչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար» :

Միանգամից նշենք, որ «ինչ պետք է տեղի ունենա»-ն ոչ թե վերջին տարիների իրադարձություններից բխողն է, ինչը մանիպուլյատիվ կերպով փորձեց ներկայացնել մեր թիվ 1 ներքին թշնամին, այլ իր և իր ոհմակի նենգ ու հայադավ ծրագրի հերթական, բայց վճռորոշ փուլը: Հավանաբար շատ քչերը հասկացան, թե ինչ նպատակ էր հետապնդում և ինչ արեց Նիկոլն իր այդ ուղերձով:

Նիկոլը և նրա հետևում կանգնած Արևմուտքը հաշվարկել էին, որ ոչ թե, ասենք, Ալեն վիբրատորչիկի կամ Արաբատ Միրզոևի, այլ հենց Հայաստանի վարչապետի մակարդակով բոլոր կարմիր գծերի բացահայտ ու կոպիտ հատումը չի կարող չհանգեցնել Ռուսաստանի համապատասխան արձագանքին, ինչից հետո պատերազմի շեմին կանգնած և արտաքին պաշտպանության կարիք ունեցող Հայաստանի իշխանություններն է՛լ ավելի կբորբոքեն ՌԴ- ի նկատմամբ իրենց թշնամական քաղաքականությունը, է՛լ ավելի կփչացնեն հայ- ռուսական միջպետական հարաբերությունները, այդպիսով նախադրյալներ ստեղծելով Հայաստանից ՌԴ 102- րդ ռազմաբազայի հեռացման պահանջ առաջադրելու, ինչպես նաև ՀԱՊԿ- ից դուրս գալու և Հայաստանը թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ անպաշտպան թողնելու:

Իրադարձությունները զարգացան հենց վերը նշված հունով, Մոսկվայի արձագանքը չուշացավ: Հաջորդ օրը, նախ, արձագանքեցին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ ասել, որ, անշուշտ, Մոսկվայում ուշադրություն են դարձրել Հայաստանի վարչապետի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքին, որոնք, առաջին հերթին, հակաքայլ են երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Զախարովան և հավելել, որ դրանց շուտով մանրամասն պատասխան կտրվի:

Պեսկովն իր հերթին, հայտարարել է, որ ՌԴ-ն կտրականապես համաձայն չէ Ղարաբաղում իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի և ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։

«Մենք հասկանում ենք այս պահի հուզական շիկացածությունը, բայց կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի կամ, առավել ևս, ռուս խաղաղապահների վրա դնելու փորձին, որոնք իսկական հերոսություն են ցուցաբերում՝ կատարելով իրենց գործառույթներն այն մանդատին համապատասխան, որն ունեն,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:-Խաղաղապահներին մեղադրել այն բանում, թե նրանք ինչ-որ բան այնպես չեն անում, ոչ ոք չի կարող։ Երբեք նման մեղադրանքներին չենք համաձայնի»:

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան կշարունակի շփումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և իր գործունեությունը՝ Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքների պաշտպանության համար։ Խաղաղապահների վերաբերյալ Պեսկովի այս հայտարարությանն առաջիկայում դեռ կանդրադառնանք, այժմ նշենք, որ նրա և Զախարովայի վերոնշյալ հայտարարություններց կարճ ժամանակ անց Նիկոլի ուղերձի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում, որը միանգամայն ճիշտ գնահատականներ է պարունակում Նիկոլ չարագործի, նրա ոհմակի և նրանց հետևում կանգնած ԱՄՆ- ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների նպատակների և վտանգավորության մասին, մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձն անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին և չի կարող չառաջացնել այլ բան, բացի մերժումից։ Ակնհայտորեն փորձ է արվում իր վրայից հանել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Ն. Վ. Փաշինյանի վերջին խրատաբանությունները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից ներշնչվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար ապակառուցողական գործընթացները կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ։

Կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի։ Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտորին միտված իրենց քայլերը՝ կոչված սահմանելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կողմից իբր թույլ տրված սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացվում է, որ մեր պետությունները շատ առումներով նման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս պատճառել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը։

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը, և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ։ Մոսկվան ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել լայնածավալ աջակցություն եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ. Վ. Պուտինի ջանքերը հնարավորություն ընձեռեցին թույլ չտալ Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն. Վ. Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր հրադադարին, ապա պարտությունը պակաս ծանր կլիներ։ Վերջապես, Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը՝ երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակի հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց բարդ առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության ձեռքբերման, ինչի մասին Ն.Վ. Փաշինյանը նախընտրեց լռել»։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ընդամենը 2 օր անց հայտնի դարձավ Նիկոլի հերթական հակառուսական հայտարարության մասին.

Pravda.Ru թելեգրամյան ալիքը, Livenews.am- ի փոխանցմամբ, գրել է. «Մենք այն վիճակում չենք, որ մեր հողերը աջ ու ձախ անենք, մոտ ապագայում մենք հաշիվ-ապրանքագիր կուղարկենք ՌԴ ԱԳՆ, որպեսզի մեր երկրում զորքերի տեղակայման համար վճարեն»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ