Մենք դարձել ենք այնպիսին, որը, հանուն անձնականի, պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը:
Միջուկային զենքը մահաբեր է ոչ այնքան պայթելու պահին, որքան դրանից հետո։ Այն աստիճանաբար ախտահարում է ողջ էկոսֆերան և նեոսֆերան, քայքայում կենդանի օրգանիզմները, դանդաղ մահվան դատապարտում ապագա մի քանի սերունդների։
ՀՀ գործող նախագահը (այդպիսի մեկն էլ կա) «անզուգական» մի միտք է արտահայտել. «Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ» (https://news.am/arm/news/766156.html)։