27.12.2024|
17:47
Երբ եկանք Կարինեին ուզելու, սովորույթի համաձայն առաջինը հերս պիտի խոսք բացեր։ Էն էլ խեղճ մարդը Գյուղացի Համբոյի նման եկել քաղաք, կարկամել, երկու բառ չէր կարում արտաբերեր, որ սրտի ուզածը գլուխ բերեր։ Ադաթին հարիր, մերս չէր ուզում մարդու առաջն ընկներ։ Մերս` «հը՞, Ռուբեն, հը՞»... Հերս լռվել, քողը երեսին ամաչկոտ
հարսի պես նատել, ու թե խոսում էլ էր` խոսքը շլով թփով էր տալիս, ասես իրեն էին եկել ուզելու, ինքը չէր ուզելու, ոչ մի կերպ բուն ասելիքին չէր մոտենում։ Անիկ մերս, որ տեսել էր` էլ հնար չկա, ռույլը ձեռն էր առել, ասել.
- Քյասա եկել ենք ձեր աղջկան ուզելու` հան հա ա, չեն հա ա...