28.12.2024|
11:01
Իմ մանկության ու պատանեկության տարիներին, երբ մեր գյուղում մարդ էր մահանում, ամաչում էինք հեռուստացույց անգամ միացնել, համարելով, որ դա անհարգալից վերաբերմունք է մահացածի ու նրա սգակիր հարազատների նկատմամբ։ Էլ չեմ ասում, որ հոգեհանգստի ու հուղարկավորության նախորդող և հաջորդող մի քանի օրերին չեղարկվում էին բոլոր տեսակի խնջույքներն ու հարսանիքները։ Գյուղը դառնում էր մեկ ընտանիք ինչպես ուրախության, այնպես էլ դժբախտության ժամանակ։