ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Եվրոպական կայֆավաԾները պրծան ու «չլիկ֊դաստեն» հետ է գալիս տուն

Եվրոպական կայֆավաԾները պրծան ու «չլիկ֊դաստեն» հետ է գալիս տուն
21.07.2024 | 19:22

ԲրանդենբուրգյաՏրաֆաՐգաԼյան հեծանվաայցից և սեփական ընտրազանգվածին գեղցիության ցուցադրումից զատ, թե բա իրենք էլ են հասարակ ժողովուրդ, Նիկոլը բացարձակ չմեկնաբանեց Ալիևի պահանջը, ըստ որի ինքը պետք է պարզաբանի, թե ինչպես է ապահովելու ադրբեջանցիներով Հայաստանի լցնելը և այդ տականքազանգվածի անվտանգությունը, չնայած այն հանգամանքին, որ դեռ 1,5-2 տարի առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներով պաշտոնական Բաքուն արդեն արտահոսք էր կազմակերպում, ըստ որի Արևմտյան Ադրբեջանում (նկատի ունեն Հայաստանը), ապրելու հանար ժամանող ադրբեջանցիները պետք է ունենան ներքին ինքնավարություն, իսկ նրանց անվտանգությունը պետք է ապահովեն խաղաղապահները, որոնք, ըստ Բաքվի, ցանկալի է լինեն թուրքերը` որպես հարևան երկրի ներկայացուցիչներ...

Չեմ կասկածում, որ կապիտուլյանտ ոչնչությունների իշխանությունը հլու հնազանդ կկատարի Բաքվի այս պահանջը ևս, իսկ մոլորյալ և քաղաքականսպես տգետ իր ընտրազանգվածին էլ կհամոզի, որ ադրբեջանցիներով Հայաստանը լցնելու պայմանագիրը նախկիններն են ստորագրել և «խեղճ ու հարիֆ» Նիկոլն ի՜՜՜՜նՃ էներ»:

Թուրքի դեմ չոքած Նիկոլը վերջնարդյունքում կործանելու է Հայաստանը և չոքացնելու է հայ ժողովրդին թուրքի դեմ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ

¥Ã¦Â¯Â­Ã¥ï¿½Â®/spiritual" rel="nofollow">Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 09.08.2024