38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բարսեղ Ա Մակեդոնացի

Բարսեղ Ա Մակեդոնացի
29.08.2024 | 19:27

Հենց այս օրը 886-ի օգոստոսի 29–ին է մահացել Բարսեղ Ա Բյուզանդիայի հայազգի կայսրը

Բարսեղ Ա Մակեդոնացի

811 թթ. սկիզբ -29 օգոստոս 886), Բյուզանդական կայսր (867-886), ծագումով հայ, Մակեդոնական (Հայկական) հարստության հիմնադիր։

ՀԱՅԱԶԳԻ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ

(ՎԱՍԻԼ 1 / ԲԱՐՍԵՂ 1 ) ԿԱՅՍՐ

Մոտ 840 թ․ աղքատ տեսքով, բայց գեղեցիկ արտաքինով՝ բարձրահասակ, թիկնեղ մի երիտասարդ Կոստանդնոպոլսի դարպասներով մտավ նես։ Ճանապարհից հոգնած հասավ եկեղեցու բակ ու քնեց հենց աստիճանների վրա։

Նա ծնվել է մոտ 812-ին, 25-26 տարեկանում որոշում է գնալ Կոստնդնոպոլիս: Ո՜չ գրել, ո ՜չ էլ կարդալ է կարողանում, միայն գեղեցիկ արտաքինի ու ամրակուռ մարմնի շնորհիվ կարողանում է հասնել ամեն ինչի:

Վասիլ Մակեդոնացու մասին շատ առասպելներ են պատմել, բայց նա ամեն ինչի հասել է իր խորամանկության, մտքի, եռանդի ու կանանց միջոցով, որոնք գերվել են նրա ատլետիկ կազմվածքով։

Կոստնդնոպոլիս գալով նա ծառայության է անցնում Թեոֆիլոսի մոտ, որպես ձիապան։

Մի անգամ Միքայել 3-րդ կայսրը նվեր է ստանում մի գեղեցիկ ձի և ուզում է անմիջապես հեծնել, բայց չի կարողանում։ Ոչ մեկը չի կարողանում սանձել կենդանուն։ Այդ ժամանակ Թեոֆիլոսն ասում է, որ նրան կարող է հեծնել միայն Վասիլը։ Կանչում են նրան ու Վասիլը կարողանում է ձիուն սանձել։

Միքայել 3-ը նրան իր հետ տանում է պալատ ու ներկայացնում մորը Թեոդորային։

Թագուհին նրան տեսնելով տխուր ասում է «Ինչ լավ կլիներ, եթե Աստված այս մարդուն տեսնելուց ինձ զրկած լիներ, քանզի նա կործանելու է մեր տոհմը»։

Այդպես էլ լինում է, 11 տարի հետո Վասիլը դառնում է կայսր։

Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադիրանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թ.։ Սկզբնաղբյուրների տվյալներով՝ Բարսեղի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ) հայկական ծագումն անվիճելի է։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև «Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է հետևյալը. «Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը»:

Իսկ Սիմեոն Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝ իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս, որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ չունենք սլավոնական տիպարի հետ։

Ըստ պատմիչների՝ Բարսեղ Ա-ի լեզուն հայերենն էր, և նա հունարեն խոսում էր ծանր ակցենտով։ Կայսր Կոստանդին Ծիրանածինը հաղորդում է, որ «Վասիլ (Բարսեղ) կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ հայ Արշակունի»: Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով։ Վասիլի մասին այս առասպելը հորինողներն աշխատել են ցույց տալ, որ Վասիլը սերում էր Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Գ Արշակունուց։ Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝ Բյուզանդիայի գահի նկատմամբ։ Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են եզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների։ Վերը նշված ձեռագրում Ծիրանածինը Վասիլ Ա-ի մոր անունը չի հաղորդում, սակայն նրան հիշատակում է իր «Արարողությունների մասին» աշխատության մեջ՝ Պանկալո անունով։ Հայ հեղինակներից Վարդան Արևելցին վկայում է, որ Վասիլի մայրը հայուհի էր։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ