Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Շարունակում են խաղալ կառուցողական ընդդիմության դերը

Շարունակում են խաղալ կառուցողական ընդդիմության դերը
19.03.2024 | 18:16

Ազգային ժողով կոչվող բալագանում ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները սուր հայտարարություններով հանդես եկան։ Ծափահարություններ․․․

Հարց՝ ընդդիմությանը․ և ի՞նչ, դրանով դուք բավարարվա՞ծ եք։ Չէ՞ որ ձեր հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն հայրենիքը վաճառած դավաճանների համար, ավելին՝ դուք նրանց հնարավորություն եք տալիս, ձեզ պատասխանելով, քծնել իրենց ստրկատիրոջը՝ գլխավոր դավաճանին։ Փոխանակ մանդատները շպրտելու, միավորվելու և ընդվզելու, դուք շարունակում եք խաղալ կառուցողական ընդդիմության դերը։ Պատահակա՞ն էր, արդյոք, որ գլխավոր դավաճանն ասաց, թե արտահերթ ընտրությունների կարիք չկա։Հերթական կորուստների դեպքում, դուք նույնպես պատասխանատվություն եք կրելու ձեր անվճռական, հարմարվողական կեցվածքի համար։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ