ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Յուրաքանչյուրս, իր փոքր ներդրմամբ, օգնում է շարժման հզորանալուն

Յուրաքանչյուրս, իր փոքր ներդրմամբ, օգնում է շարժման հզորանալուն
18.05.2024 | 20:05

Եթե Բագրատ սրբազանը Նիկոլին հեռացնելու կոնկրետ օր ու ժամ ասի, ու արդյունքում իրադարձությունները դասավորվեն ճիշտ այդպես, կդադարեմ հավատալ թե՛ շարժման, թե՛ նրա առաջնորդի ազնվությանը։ Եվ ընդհանրապես, նա, ով քաղաքականության մեջ օր ու ժամ է ասում, հիշեք` նա կա՛մ քաղաքական գործընթացից պատկերացում չունի, կա՛մ հստակ դեր ունի ստանձնած նախապես պլանավորված ներկայացման մեջ։

Այսօր ծավալվող պայքարը մի շարք հարցերում դրականորեն տարբերվում է նախորդ շարժումներից, ինչը, նախորդ անհաջողություններից արված հետևության արդյունքն է։ Անհամբերությունը երբեմն խանգարում է տեսնել սա, բայց այն կա։ Շարժումը որպեսզի լինի համաժողովրդական, այն պետք է ունենա սոցիալ-քաղաքական լայն հենարան, շարժման առաջնորդը պետք է կարողանա վեր բարձրանալ զուտ քաղաքական խմբակների շահերի տիրույթից։ Սա է Բագրատ Սրբազանը առ այսօր անում և՝ բավական հաջող։ Իսկ մեզ մնում է հետևյալը.

1. Պահպանել համբերատարությունը

2. Պահպանել գիտակից նպատակամղումը

3. Ունենալ համոզվածություն, որ մեզանից յուրաքանչյուրը, իր ամենից փոքր ներդրմամբ, օգնում է շարժման հզորանալուն։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ