Եվ իմ կողմնակիցների, և՛ մարդկանց կողմից, որոնք ինձ չեն ընդունում, կա մի ձևավորված կարծիք, բոլոր դրական, բացասական կողմերով, որ խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում։ Միգուցե ժամանակակից բառապաշար օգտագործեմ՝ այսպես ասեմ՝ մի բրենդ է, որը ձևավորվել է իմ կենսագրության և իմ անվան շուրջ։ Սա ինձ համար չափազանց մեծ արժեք ունեցող բրենդ է... Անկեղծ ասեմ, ինձ համար բավականին տհաճ է, որ ես պետք է դատարանում կանգնեմ և այս հանգամանքի կարևորությունը փորձեմ բացատրել՝ օգտագործելով ինչ-որ բառապաշար։
Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ երկրորդ նախագահ