Այսպես խոսեց...
15.05.2020 | 00:35
Նիկոլ Փաշինյանը որոշակի պարտավորություններ է վերցրել արտաքին ուժերի նկատմամբ, և դա կապված է Արցախի հարցի լուծման հետ: Դա բնական ենթադրություն է, բայց բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը մայիսի 8-ին նշանակելն ու նրան բանտում պահել շարունակելը ոչ միայն մեծ նվեր է մեր թշնամիներին, այլ նաև մեծ հարված մեր հաղթանակին, այդ հաղթանակի համար զոհված մեր հազարավոր հերոսներին և այդ հաղթանակի կերտման տասնյակ հազարավոր մասնակիցներին, ու դա անհետևանք չի մնալու: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն արժանի է Ալիևի կողմից շքանշան ստանալու... Ամեն դեպքում, այդ որոշումը սև բիծ է մեր պետության ու ժողովրդի համար, և կգա ժամանակ, երբ արդեն բոլորս կամաչենք այդ որոշման համար:
Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺՄ ղեկավար
Մեկնաբանություններ