ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նիկոլին կանչիր քեզ բացատրի՝ ոնց հանձնես

Նիկոլին կանչիր քեզ բացատրի՝ ոնց հանձնես
24.05.2024 | 12:14

Էն ախմախ Զելենսկին Նիկոլի չափ էլ չկա, դրել Ռուսաստանի հետ կռիվներ է տալիս, զոհեր ու ավերածություններ...

Չի ֆայմում Դոնբասը հանձնի-պրծնի, Ղրիմի սահմաններին էլ խաղաղության նիկոլյան սյուներ շարի, երկրի անվտանգությունն ապահովի:

Պատերազմս ո՞րն է, խաղաղության սյուներ շարիր, ա՛յ ախմախ, Նիկոլին կանչիր քեզ բացատրի ոնց հանձնես՝ մուղամով, կտոր-կտոր, «գարդոնից» սղոցած Ուկրաինայի բուտաֆորիա քարտեզով ու Պուտինի պատերազմով ահ տալով:

Կարող ես սահմաններին նաև ծառեր տնկել, օրինակ՝ բարդիների պուրակ, թե չէ դրել թանկարժեք տանկեր ու ԲՏՌ-ներ ես շարել:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ