Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նորից՝ առևանգում

Նորից՝ առևանգում
28.08.2023 | 14:42

Բերձորի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցիները հերթական արցախցի տղամարդուն են առևանգել։

Իսկ էստեղ` «հեռավոր» Երևանում, բանավիճում են Ծիծեռնակաբերդի խճուղու 2 մետր հատվածի ասֆալտապատման շուրջ։

Կարևորը՝ մեզանից դուրս մեղավորներ որոնելու հարցում անմրցելի ենք, չեմպիոններ ենք, հատկապես՝ սեփական տարաբախտության մեղքն ուրիշներին վերագրելու հարցում:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ