ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Շարունակեցինք պահել մեզ այնպես, կարծես դեռ ապրում ենք ԽՍՀՄ-ում

Շարունակեցինք պահել մեզ այնպես, կարծես  դեռ ապրում ենք ԽՍՀՄ-ում
06.07.2023 | 23:14

Անկասկած, Ռուսական կայսրությունը, իր աշխարհաքաղաքական շահերը հետապնդելով, ժամանակին հասավ Արաքս, բայց և դրանով մեզ նույն ռուսները շանս տվեցին պատմության մեջ մեկ անգամ ևս մարդահաշիվ լինելու, մի պրոցես, որն իր գագաթնակետին հասավ խորհրդային իշխանության տարիներին։

Այս ամբողջ ընթացքում ռուսները ապահովեցին մեզ համար ամենգլխավորը՝ անվտանգությունը, որն ամբողջ պատմության պրոցեսում, առնվազն 1000 տարի, երբեք չէինք ունեցել։

Բայց մարդու բնույթն այնպիսին է, որ ամենալավ ու ամենավատ բաներն էլ սովորական են դառնում, և ռուսների ստեղծած աննախադեպ անվտանգությունն էլ մեզ համար դարձավ սովորական ու ինքնըստինքյան հասկանալի մի բան։

Ինչքան էլ հակախորհրդային և հակառուսական քարոզչությունը փորձեն բացասական լույսի տակ ներկայացնել խորհրդային կյանքը, փաստը մնում է փաստ, որ մենք բոլորս մեզ զգում էինք մեծ ու հզոր երկրի քաղաքացի։

Ինչպե՞ս կարելի է մոռանալ այն հպարտությունը, որը մեզնից շատերն ապրել են առաջին արհեստական արբանյակի օրերին՝ Գագարինի թռիչքի ժամանակ և շատ ու շատ այլ դեպքերում։

1999-ի ամռանը ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում հերթական DAC-ն էր՝ Design Automation կոնֆերանսը։ Մեր ընկերության պրեզիդենտի ու աշխատողներից մեկի հետ ռեստորանում զրույցի ժամանակ պրեզիդենտի կողմից այն հարցին, թե որն է եղել իմ ամենամեծ կորուստը ԽՍՀՄ-ի փլուզումով, ես առանց երկար մտածելու, ասացի՝ մեծ երկրի քաղաքացի չլինելը։

Մինչ այդ ես արդեն մի քանի անգամ եղել էի Հայաստանում և լավ գիտեի այն անիմաստ ու անտանելի վիճակը, որը տիրում էր մեր երկրում, որին էլ հետևեցին ԱԺ-ի դաժան սպանությունները։

Անմիտ իներցիայով մեր անկախության ամբողջ ընթացքում մեզ շարունակեցինք պահել այնպես, կարծես մենք դեռևս ապրում ենք ԽՍՀՄ-ում՝ պահանջ ռուսներից ու հոխորտանք թուրքերի նկատմամբ։

Մենք շարունակում էինք անմտորեն մսխել Արցախյան հաղթանակը՝ առանց լրջորեն գնահատելու արագ փոփոխվող իրավիճակը։

Սրանք այն խնդիրներն էին, որոնց լուծումը պահանջում էր բարձր մակարդակի աշխարհաքաղաքական մտածողություն, որից շատ հեռու էր մեր գավառական խորամանկություններով լեցուն ոչ մի տեղ տանող ճանապարհը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ