Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Ինչու պարտվեցինք պետականակերտման այս հանգրվանում

Ինչու պարտվեցինք պետականակերտման այս հանգրվանում
12.03.2023 | 10:32

Պետությունների կենսագործունեության կարևորագույն պայմանը նրանց կենսատարածքն է, որի վրա կարող են զարգանալ և ապահովվել ժողովրդի կենսագործունեության բավարար պայմաններ։ Իրենց զարգացման ընթացքում բնական պահանջով է, որ ամենակայացած երկրները վերածվել են կայսրությունների։

Ըստ էության, այսօր էլ այդ նույն պահանջն է, որով շատ երկրներ, որոնք ունեն կայացած պետականություն և զարգանալու նոր հնարավորություններ, փնտրում են ազդեցության գոտիներ՝ վերածվելու կայսրությունների։ Սա բավականին ծավալուն թեմա է, բայց վերադառնանք Հայաստանին։


Հայաստանի պետականության կայացման մեջ կարևոր և հանգուցային կետ էր Արցախի ազատագրումը, սակայն, ցավոք սրտի, Արցախի ապագայի կոնցեպտը այդպես էլ չձևակերպվեց, և այն մնաց իրավիճակային։ Արցախը և բովանդակ Հայաստանը չդարձան տնտեսական զարգացման հանգույց (օգնող և խոչընդոտող հանգամանքներով հանդերձ), որին պետք է հետևեր երկրի նոր կենսատարածքի ձևավորման անհրաժեշտությունը։
Չձևավորվեց կապիտալի բաշխման արդար համակարգ, արդարության միջավայր՝ հասարակության կենսագործման համար, կրթական համակարգի իդենտիկ ռազմավարություն, որը «արտադրելու» էր երկրի պահանջներին համապատասխան մասնագետներ, հասարակական հումանիտար պահանջներին անհրաժեշտ մասնագիտական բազա։


Երկրի առաջ չդրվեց կենսատարածքի ձևավորման առաջադրանք` կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։
Այսքանը անխուսափելիորեն հանգեցնելու էր պետականակերտման ֆիասկոյի, ինչին և հասել ենք։
Նկարում 1919 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության քարտեզն է, որը պետք է լիներ մեր ազգային ռազմավարության միջնաժամկետ նպատակը։
Երկարաժամկետի մասին իմաստ էլ չունի այժմ խոսել։
Իսկ մեր թշնամիները հիմա դա են անում` մեր հաշվին իրենց կենսատարածքն են փորձում ձևավորել։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 19383

Մեկնաբանություններ