ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Գերմանիայից Հայաստան է հասել 30 տոննա հումանիտար օգնություն

Գերմանիայից Հայաստան է հասել 30 տոննա հումանիտար օգնություն
26.01.2021 | 12:46

Գերմանիայի ՊՆ նախարարության հատուկ չվերթով Երևան է ուղարկվել 30 տոննա հումանիտար օգնություն, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Չվերթը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։

Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտին անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։

Դիտվել է՝ 3964

Մեկնաբանություններ