«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատում են

Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատում են
10.11.2020 | 09:28

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի խոսնակ Էդուարդ Աղաջանյանը:

«Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Աղաջանյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց՝ Միրզոյանի կայնքի այս պահին վտանգ չի սպառնում, բայց հիմա վիրահատվում է:

«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, ով արցունքն աչքերին է ընդունել կամ չի էլ ընդունել այդ որոշումը: Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այդ որոշումը, ու ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի ու իր երեխայի վրա, ինչ-որ ստահակ, որը վերջին տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել», - ասաց վարչապետը:

«Պետք է պատրաստվել վրեժի, կոռուպցիոն, օլիգարխ ստահակներին, էս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածներին, զինվորի զենքը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, ես ներողություն եմ խնդրում դրա համար և բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են ինչ է կատարվում, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի», - նաև նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաև՝ մտածում է առաջիկայում հանրահավաք կազմակերպելու մասին:

«Հայրենիք ծախողները, ազատագրված տարածքները փողով ծախողները չեն հաջողելու. բացառված է։ Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին։

Արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դեբոշ անողների եւ իրենց շեֆերի հետեւից, «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական թալանչիների, «Հայրենիք»-ի դասալիքի հետեւից, որը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի», - ասաց նա։

Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։

Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։

Դիտվել է՝ 5675

Մեկնաբանություններ