ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեկ ընդամենը հետախուզական վարժանք էր

Երեկ ընդամենը հետախուզական վարժանք էր
12.05.2023 | 22:25

Մեկը գրում է՝ երեկվա Սոթքի կռվին 18 զոհ ունի Ադրբեջանը, էն մյուսը՝ հարյուր, մեկն էլ՝ հաշվել չի լինում, թե բա՝ մերոնք կոտորել են, բան, ազիկները խուճապահար փախչում են և այլն:

Շատ ուրախ կլինեմ, որ հազարապատիկ ավել լինի դրանց կորուստները, բայց էս ինֆոներից նորից բունկեռային հոտ է գալիս: Միամտաբար մի դարձեք Արծրուն-2 ( Հաղդըմ ենք):

Անհրաժեշտ է զգոն և սառնասիրտ լինել ու նոր խաբեության զոհ չդարձնել մեր տղերքին, երեկ ընդամենը հետախուզական վարժանք էր, կինոն առջևում է:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ