ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Նվիրյալները չեն դավանափոխվում»

«Նվիրյալները չեն դավանափոխվում»
07.09.2022 | 07:28

Հիշյալ հրապարակման` «Նվիրյալները չեն դավանափոխվում», խորագիրն էր «ԱՐԱԲՈ» հայրենասիրական միություն ՀԿ համաժողովի հիմնական լեյտմոտիվը:
«ԱՐԱԲՈ»-ն «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոցի հարկի տակ էր հավաքել բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնք գիտակցում են, թե ներկա թրքամետ-թրքահարճ ռեժիմն ինչ աղետի առաջ է կանգնեցրել Հայաստանն ու հայ ժողովրդին: Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Հայաստանի ու Արցախի ճակատագրով:


Ներկաների մտահոգությունը մեկն էր` 44-օրյա թատերականացված պատերազմից հետո ի՞նչ է լինելու վաղը, և ի՞նչ կարող են ու պետք է անեն իրենք:
Համաժողովին ներկա էին, ինչպես պատկերավոր փաստեց ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, բոլոր նրանք, ովքեր «…բացի ստամոքսից, նաև ուղեղ ունեն: Մարդիկ, ովքեր գիտակցում են, որ այս տարածաշրջանում ապրելու համար պետք է եղան ունենալ: Որովհետև, եթե քո դիմաց կանգնած է վայրենին, դու պետք է հակադիր եղան ունենաս: Այլապես նա քեզ գիշերը կեղանահարի»:


Հրամանատարը ցավով նշեց, որ «Արցախն ավերվում է: Մենք տանուլ ենք տալու մեր անտարբերությամբ»:
Ըստ նրա, պառակտության ոգին է գործում մեր օրերում: Ցավալի է, բայց փաստ` բամբասում են արցախցիներից:
«Եթե Արցախում կա մի քանի տականք, արցախցիներին ինչու՞ եք ատում,- հարցադրում է Եղիազարյանն ու շարունակում,- Հայաստանում չկա՞ն այդ տականքները: Ինչու՞ մենք Հայաստանը չենք ատում: Վաղն էլ Սյունիքն ենք ատելու, հա՞: Այդպես մենք չե՞նք նմանվում այն անասունին, որի ձագին աչքի առաջ մորթում են, մի անգամ բառաչում է, գլուխը թեքում և սկսում է նորից արածել»:
«Իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում, սահմռկեցուցիչ է,- հատուկ ընդգծեց նա ու շարունակեց:-Ես սրանց ասում եմ` մենք վախենում ենք ձեզնից: Վախենում ենք, որովհետև հանկարծ ու… կարող ենք շանսատակ անել»:


«Նման հիմար ձևով հայրենիքի հետ չի կարելի վարվել,- եզրակացնում է Եղիազարյանը:- Հայրենիքն իմ տունն է, բոլորիս տունն է: Մինչդեռ ինչ-որ կիսախելագար նստել` ստորագրում է ու տալիս: Ի՞նչ ես տալիս, ու՞մ ես տալիս»:
«Հավաքվել ենք այստեղ, որպեսզի հարցադրենք` մենք միայնա՞կ ենք, թե՞ միասին»:
«Եկել եմ ասելու` պայքարի ինչ միջոց ընտրեք, ես ձեր կողքին եմ,- հայտարարեց «Արաբո»-ի հրամանատարը:- Պարտավոր ենք շտկելու այս իրավիճակը»:
«Հեռուստաեթերից անվերջ բարձրաձայնում են` 44 օր մենք պատերազմեցինք, ոչ մի տերություն մեզ չպաշտպանեց»:
Ինչու՞:


Ըստ հրամանատարի, «այդ պետությունները գիտեին, որ մարմնավաճառին գումար են տվել, ու ինչ ասում են, այն էլ անում է մարմնավաճառը: Դրա համար էլ մեզ չէին պաշտպանում»:
«Սրանք ամեն ինչ սարքեցին արհեստականորեն, որպեսզի հայ տղամարդու պատիվը զրոյացնեն:
Հայրենիքը սիրելը շատ քիչ է: Դու պետք է պայքարես հայրենիքի համար»:
Համաժողովի մասնակիցներին ձայնային հաղորդագրության միջոցով իր խոսքն ասաց և ՊԱՎԼԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որը, ինչպես հայտնի է, գտնվում է բանտում.
«Ողջույնս բոլոր նրանց ովքեր լծված են Հայաստանիս թրքացման դեմ արդարության պայքարին: Իսկ ովքեր համոզված են և այսօր նույնպես համոզում են, թե թուրքի հետ հնարավոր է խաղաղության դարաշրջան, ապա ձեռքից բռնեք այդ մեռած արարածնների ու տարեք Դեր Զոր: Թող տեսնեն ո՛ր հարթությունում է վերջանում թուրքի հետ սկսած խաղաղության դարաշրջանը:
Ձեր նախաձեռնությունը թող բոլորիս առաջնորդի սիրո և հավատի հանգրվան:
Հավատի և սիրո պակասից էր, որ օգտվեցին ներկա թրքաբարոներն ու մեզ կանգնեցրին կորուստների ու ողբերգության առաջ»:
«ՍԵՎ ՀՈՎԱԶ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ իր խոսքում փաստեց, որ իրենց թիկունքից կրակեց ներկա «քաղաքական էլիտան»:
«30 տարի շարունակ քաղաքական պոռնիկները լծվեցին ազգի սերուցքը բնաջնջելու գործին: Վերացրին հավատարիմ տղերքին, նվիրյալներին:


Սակայն, ինչպես ավետում է կարգախոսը, նվիրյալները չեն դավանափոխվում:
Նվիրյալներն էին, որ պատերազմի դաշտում թողեցին իրենց կյանքը, առողջությունը, բայց, ցավոք, որքան էլ դավաճանեցին նրանց, նրանք չդավանափոխվեցին»:
«90-ականերին, երբ կազմավորվեց ՀՀՇ-ն, անմիջապես էլ բաժանվեց ռազմական և քաղաքական թևերի: Քաղաքական թևը, պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, սկսեց հալածանքը ազատամարտիկների, նվիրյալների նկատմամբ:
Մի մասին բանտ ուղարկեցին, մյուսներին վտարեցին ասպարեզից: Ոմանց էլ` սպանեցին:
30 տարի շարունակ ջարդեցին ազգի ողնաշարը, հարվածեցին ուղի՛ղ արմատին:
Ձգտումը մեկն էր` բարոյալքել հայ հանրությանն ու վերածել ԼԳԲՏ-ական գաղջ, գարշելի զանգվածի, զերծ ազգային ու ընտանեկան արժեքների ընկալումից:
Որքան էլ մեր ազգի գիտական պոտենցիալը, մեր լուսավոր պայծառ ուղեղներին, բոլորին վտարեցին Հայաստանից, միևնույն է, նվիրյալները չեն դավանափոխվում»:
Գործարար, բարերար ԷՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ նշեց. «Մենք պառակտված ենք. ամեն մեկն իր գործով է զբաղվում, իր «ես»-ն է առաջ տանում:


Ձեր սերունդը հաղթեց, որովհետև կարողացավ միաբանվել և թշնամու դեմ կանգնել:
Հիմա այդ վտանգի զգացողությունը, թերևս, առաջվանը չէ՝ հիբրիդային, տնտեսական, գաղափարական պատերազմի պատճառով:
Ձեր ժամանակ պատերազմը պարզ էր՝ թշնամին էր ու դու:
Քո ձեռքին էլ էր ավտոմատ, նրա ձեռքին էլ:
Հիմա մարդիկ չգիտեն՝ ինչի դեմ են կռվում, ոնց են կռվում, ինչ միջոցներով են կռվում:
Հիմա կրոնական, գաղափարական բոլոր մակարդակներում «չիմացությունն» է մեր դեմ պայքարում:
ՈՒ դրա հեղինակը կոնկրետ մի ազգ չէ: Մեր թշնամին միայն թուրքը չէ:
Մեր թշնամին գաղափարն է, որն էլ կոնկրետ զբաղվում է զենքի արտադրությամբ:
Պատերազմն ապացուցեց, որ մենք որոշակի բաներ պետք է տեղում արտադրեինք:
Պատերազմի մի եղանակ է նաև այն, որ նկարիչը պետք է նկարի, երաժիշտը` երաժշտություն գրի:
ՈՒ այդ ամենը պետք է արվի հանուն հայրենիքի»:
Չարենցագետ, գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ խոսեց այն ծանր կացության մասին, որում հայտնվել է Հայաստանը.
«Պառակտության ոգին է իշխում ամենուր:
Գրեթե չկա ամբողջական ընտանիք, որն ապրի միասնական Հայաստանով, իր հայրենիքով, իր գյուղով, քաղաքով:


Եթե միջնադարում պանդխտությունը ողբի երգեր էր ծնում, հիմա միայն ուրախության նոտաներ է սփռում մթնոլորտ՝ գնաց փրկվեց:
Ասել է` այնպիսի ծանր կացություն են ստեղծել, որ մարդն իր ապագան այլևս իր հայրենիքում չի տեսնում: Մինչդեռ մենք այն ազգն ենք, որը հերոսներ ծնեց, որը հաղթանակով դուրս եկավ առաջին պատերազմից:
Չկան ավելի մեծ արժեքներ, քան՝ պետությունն ու անկախությունը:
Նշվածները սրբազան իրողություններ են, որոնք իմաստազրկվել են մեր օրերում:
Հասել ենք ներկա ամոթալի վիճակին:


Հայաստանում այսօր գործում են 3500 կազմակերպություններ, որոնք ժպտում են բոլորին, բայց տակից կտրում-ոչնչացնում են մեր արմատները:
Հոգևոր արժեքներն են ջախջախում, մտավոր արժեքները, հային հակահայ են դարձնում, արտագաղթ են կազմակերպում և այլն, և այլն:
Այդ կազմակերպությունները թեև եվրոպական անուներով են ներկայանում, սակայն փաստ է, որ դրանց հովանավորը Թուրքիան է:
Թուրքիան այսօր աշխարհի ուժեղ, հզոր երկրներից է: Որքան էլ մեր թշնամին է, այնուամենայնիվ, չենք կարող ժխտել իրողությունը:
Այսօր ՀՀ ԱԺ-ում, կառավարությունում լցված են մարդիկ, ովքեր կենսգրություն չունեն, անցած ճանապարհ չունեն:


Չգիտես ովքեր են, որտեղից են հայտնվել»:
Դավիթ Գասպարյանն անդրադարձավ նաև կրթությանը. «Նոր չափորոշիչներ են մշակել ու շրջանառության մեջ դրել:
Մրցույթ են հայտարարում դասգրքեր ստեղծելու մասին: Ցանկացած գնով պետք է կասեցնել այդ մրցույթը, որովհետև դրա արդյունքում ստեղծված դասագրքերը ապազգային են, հիշողություն չունեցող մարդու համար են:
Երբևէ մեր հեռուստահաղորդումների մակարդակն այսքան ցածր ու ողորմելի չի եղել:
Խոսում են կոպտագույն սխալներով, հայերենի չիմացությամբ:
Զավեշտն այն է, որ այդպես խոսում է ոչ թե հյուրը, այլ՝ հաղորդավարը, նա, ով պետք է օրիանակ ծառայի»:


Համաժողովի մասնակիցներին իր խոսքն ասաց նաև «Անահիտ» ջոկատի հրամանատար ԱՆԱՀԻՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Ես իմ Հադրութն եմ ուզում: Իմ Չարդարխլուն եմ ուզում: Ես իմ Լեռնային ու Դաշտային Արցախն եմ ուզում: Ես իմ պատիվն եմ ուզում, որ ունեցել եմ և ունեմ որպես, հայ կին, հայ մարդ: Ես ծնվել եմ հպարտ ու հպարտ էլ մեռնելու եմ: Ես ծնվել եմ Չարդարխլուում, ես այդ հողի մարդն եմ, և ես չեմ կարող անցավ նայել կատարվողին:
Այս պատերազմում ես իմ մեծ տղայի հետ եմ մարտնչել:
Ես քրոջ տղա եմ կորցրել, մարտական ախպերներ եմ կորցրել:
Ես չեմ ուզում լուծելիք խնդիրները գցել իմ թոռների վրա: Չեմ ուզում ու չեմ թողնի:
Տղերք, ինչ որոշեք, ես ձեր կողքին եմ մինչև վերջ»:
Համաժողովի վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն՝ մեդալի և պատվոգրերի տեսքով:


Անժելա Վարդանյան

Դիտվել է՝ 8893

Մեկնաբանություններ