Հոկտեմբերի 2-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 15 մլն 500 հազար դրամ է փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»՝ միանալով «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաք արշավին։
Նույն օրը «Սեր լիքը սեր», «Դուք մեր հերոսներն եք», «Աստված պահապան մեր զինվորներին» և նման այլ բարեմաղթանք մակագրություններով պարենային մթերքների, դեղամիջոցների և հագուստի լի արկղերը ուղարկվեցին Արցախ։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան