38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու կործանվեց Անին, և ուր է գնում Երևանը

Ինչու կործանվեց Անին, և ուր է գնում Երևանը
09.06.2023 | 14:57

Գուցե պատահական չի, որ Անիի ավերակները գտնվում են Թուրքիայում, սակայն՝ անմիջապես Հայաստանի սահմանին, որպեսզի մենք այն տեսնենք և դաս քաղենք: Անիի ավերակները իրենց մեջ խորհուրդ ունեն, որովհետև Անին կործանվել է հենց այն արատների պատճառով, որոնք հիմա ծաղկում են Հայաստանում:

Հովհաննես Կրետացի կաթողիկոսը նկարագրել է Անիի կործանման պատճառները: Այսինքն, նկարագրել է այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանում:

«...Անչափ ագահությունը և ամենայն չարյաց արմատ` փողասիրությունը, քանզի այնքան ագահ էին, որ միմյանց բարիքն էին հափշտակում, նաև որբ և այրիներին էին գրկում, ժառանգությունն ու կալվածքը կորզում և իրենց վերցնում:

... Որկրամոլությամբ էլ էին շատ տարվել, քանզի երկիրը բարեբեր ու պարարտ էր: Խմում էին զանազան ծաղկաբույր գինիներ` երգ ու պարով, ուստի աղբյուրի պես բխում էին պոռնկության մեղքերը:

... Անհիշատակելի անբարոյականությունը, մանավանդ` ազգապղծությունը, որ գույքի և հողի ժառանգության պատճառով (աղջիկ կամ տղա) օտարին չէին տալիս, այլ մերձավորներին` ըստ հին բարքերի:

Եվ նրանք պարծենում էին հազար և մեկ եկեղեցիներով` Աստծո համար բարեգործություն համարելով: Ահա այս պատճառով հպարտացան, անմտացան և ընկան կռապաշտության ու անձնապաշտության, ապա` անհավատության և անօրինության մեջ, որին հետևեց անզգամությունն ու լրբությունը և սրանց հետ նաև` լկտիությունն ու հայհոյախոսությունը»:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5168

Մեկնաբանություններ