38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ով է բարեկամը, և ով է թշնամին

Ով է բարեկամը, և ով է թշնամին
01.06.2023 | 14:18

Ցանկացած պայքարում կարևոր նշանակություն ունի գաղափարական հենքը՝ իր ճշգրիտ ձևակերպված թեզերով։

Օրինակ, երբեմն տարբեր մարդկանցից լսում ենք, որ այսօրվա իշխանության պատճառով Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ։ Արդյո՞ք սա իրականությանը համապատասխանող թեզ է։ Իմ համոզմամբ՝ ոչ։

Որպեսզի ավելի պատկերավոր լինի՝ համեմատեմ Հայրենական մեծ պատերազմի տարիների հետ։ Պատկերացրեք, որ 1941-1945 թվականներին Հայաստանում հայտնվեին մարդիկ, ովքեր ասեին կամ թեկուզ մտածեին, որ ԽՍՀՄ-ը և նացիստական Գերմանիան Հայաստանը կամ, ասենք, Եվրոպան դարձրել են իրենց բախման թատերաբեմ։ Նման համեմատություն և հավասարության նշան ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի միջև լինել չէր կարող։ Իսկ իրականությունն այն էր, որ կար թշնամի՝ ի դեմս նացիստական Գերմանիայի, և կար մեծ հայրենիք՝ ի դեմս ԽՍՀՄ-ի, որը պետք էր պաշտպանել։

Կամ արդյո՞ք այսօրվա Ուկրաինա պետությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման թատերաբեմ է։ Ոչ, Ուկրաինան թատերաբեմ չէ։ Այնպես չի, որ Ուկրաինան իր համար հանգիստ ապրում էր, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը եկան ու երկիրը թատերաբեմ սարքեցին։ Իրականությունն այն է, որ Ուկրաինա պետությունը դավաճանեց իր եղբորը՝ Ռուսաստանին, անցավ իր եղբոր թշնամիների՝ հավաքական Արևմուտքի կողմը և պատերազմում է իր եղբոր դեմ։ Սա է իրականությունը։

Հետևաբար, Հայաստանը չի կարող լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախման թատերաբեմ, ինչն անորոշ ձևակերպում է և ցույց չի տալիս, թե ով է բարեկամը, և ով է թշնամին։ Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի կողքին անգլոսաքսոնական գաղութատիրության դեմ պայքարող պետություն կամ լինել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ օգտագործվող զոհ։ Այստեղ բարեկամն ու թշնամին հստակ են։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3446

Մեկնաբանություններ