«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը:
Ռազմական հաջողություններ գրանցած, զինվորական միջավայրում հարգանք վայելող, 44-օրյա պատերազմին իր կորպուսը կազմ պատրաստ պահած և Տավուշի սահմաններն անառիկ պահած գեներալին առնչվող քրեական վարույթը կարող էր իրականացվել նաև առանց նրան մեկուսացնելու:
Պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում հաջողություն գրանցած գեներալին նման կերպ վերաբերվելը խարխլում է պետականության հիմքերը, քանի որ պետական մակարդակով անտեսվում է մարդու սխրանքը, կենսագրությունը, նվիրումը և այլ արժանիքները:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝
1. գտնում է, որ գեներալի մեկուսացումն ուղիղ կապ ունի իշխանության և ադրբեջանա-թուրքական ներկայացուցիչների բեմադրված բանակցությունների արդյունքներով Հայաստանի անունից ապագա զիջումների հետ.
2. պահանջում է իշխանությունից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումները.
3. հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական հետապնդումների վրա:
«Զարթոնք» ԱՔԿ գործադիր մարմին