ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Քննական անակնկալ

03.06.2008 | 00:00

Երեկ փոքրիկ անակնկալ տեղի ունեցավ թիվ 160 դպրոցում. այստեղ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ թեստերի քանակը չի համապատասխանել շրջանավարտների թվին: Ինչպես մեզ տեղեկացրին Գնահատման և թեստավորման կենտրոնից, այդ առնչությամբ կանցկացվի ծառայողական քննություն` պարզելու համար տեղի ունեցածի իրական պատճառը: Իսկ քննությունը, այնուամենայնիվ, կայացել է, թեև աշակերտներին հնարավորություն է տրվել հետաձգել այն: Բացառությամբ մեկի, բոլոր աշակերտները նախընտրել են քննությունը հանձնել հունիսի 2-ին:

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4704

Մեկնաբանություններ