Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ես հայ եմ և իմ հայրենիքը Հայաստանն է, որը իմ համար ամենաբարձր արժեքն է

Ես հայ եմ և իմ հայրենիքը Հայաստանն է, որը իմ համար ամենաբարձր արժեքն է
10.07.2024 | 08:55

Իմ որոշ գրառումներ և հրապարակումներ երբեմն զարմանք և զայրույթ են առաջացնում իմ որոշ ֆեյսբուքյան ընկերների մոտ։ Ովքեր այդ մասին արտահայտվում են մեկնաբանություններում կամ անձնական նամակով։

Այդ կապակցությամբ ցանկանում եմ ասել հետևյալը։

Ես հրապարակում և գրում եմ այն, ինչը համարում եմ անհրաժեշտ։

Ես ընդհանրապես չեմ ակնկալում, որ բոլորն իմ կարծիքի հետ համաձայն լինեն։

Իմ հրապարակումները որևիցե մեկին հաճոյանալու համար չեն։

Ես հայ եմ և իմ հայրենիքը Հայաստանն է, որը իմ համար ամենաբարձր արժեքն է։

Իմ Գերագույն գլխավոր հրամանատարը մի անձ է, ով ղեկավարում է պետությունը արդեն 24 տարի, որտեղ ես ապրում եմ գրեթե 30 տարի։ Մի պետություն, որը 24 տարի առաջ ծնկի էր եկած ՆԱՏՕ-ի առջև, այսօր արդեն, մեղմ ասած, ՆԱՏՕ է ծեծում։

Երբ հետադարձ հայացքով նայում եմ, թե ինչպիսի պետություն էր 24 տարի առաջ և ինչ է դարձել այսօր, պարզապես հպարտանում եմ իմ առաջնորդ Վլադիմիր Պուտինով։

Եվ ես ընդհանրապես ցանկություն չունեմ համեմատել իրեն երկրագնդում գոյություն ունեցող որևէ մի պետության նախկին կամ ներկա ղեկավարներից որևէ մեկի հետ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ