Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

ԱՄՆ-ը սատար է կանգնում իր իսկ «‎վերապատրաստած» ՀՀ ոստիկանությանը

ԱՄՆ-ը սատար է կանգնում իր իսկ  «‎վերապատրաստած» ՀՀ ոստիկանությանը
13.06.2024 | 21:30

ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը, մեղմ ասած, մտահոգիչ է:

Միացյալ Նահանգները, իրավապահներին զսպվածության կոչ անելու փոխարեն, խրախուսում է, իսկ ցուցարարներին հորդորում չխախտել խաղաղ հավաքների սկզբունքը։ Սա լավագույնս ի ցույց է դնում ԱՄՆ-ի կեղծ ժողովրդավարության մասին քարոզը։ Այսինքն` նրանք առաջնորդվում են երկակի ստանդարտներով։ Ըստ իս և, համոզված եմ, շատերիդ համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել ներկայիս իշխանությունը և սատար է կանգնում իր իսկ կողմից «‎վերապատրաստված» ոստիկանությանը, սակայն ոստիկանության երեկվա գործողությունները ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ, դեռ ավելին, նրանք գործել են որպես կազմակերպված հանցավոր խմբակ, ինչը խիստ դատապարտելի է, իսկ դեսպանատան նման հայտարարությունը՝ ուղղակի ծիծաղելի։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ