ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հայաստանը՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում

Հայաստանը՝ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում
23.01.2024 | 08:31

Արևմտյան գործակալական ցանցը վերջին օրերին է «հասկացել», թե ինչ վատն է Նիկոլը, և ուր է տանում Հայաստանը վերջինիս քաղաքականությունը: Բոլոր ուղղություններով հարվածում են՝ նոր սահմանադրությունից մինչև կոռուպցիոն սխեմաներ:

Ու այս ամենի ֆոնին ականատես ենք լինում հայ-ռուսական հարաբերությունների «ջերմացման» մասին լուրերի՝ ռուսական զենքի մատակարարման տեսքով և ոչ միայն:

Այս ամենը սկսվեց օրեր առաջ՝ Ալիևի հայտարարություններից հետո, որոնցում բացահայտ խոսվում էր Հայաստանի հանդեպ նոր տարածքային նկրտումների մասին, և որոնց Հայաստանի կողմից համարժեք պատասխան չեղավ:

Արևմուտքի կողմից տեղեկատվական այս գրոհը սպասվող աղետների մասին բոթ է, որի պատասխանատվությունը Արևմուտքը փորձելու է գցել Ռուսաստանի գրպանը:

Հատկանշական են նաև Մեղրիի մասին խոսակցությունները, որոնք հնչում են տարբեր կողմերց. հիշե՛նք՝ Նիկոլն այն բացառիկներից էր, որ տարիներ առաջ խոսել էր Մեղրիով թուրքերին ճանապարհ տալու մասին, և սա այն կարևոր պատճառներից մեկն էր, որով Նիկոլը կարգվեց հեղափոխության առաջնորդ:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ