38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հոկտեմբերի 30-ն այլ իմաստ ունի»

«Հոկտեմբերի 30-ն այլ իմաստ ունի»
30.10.2014 | 16:29

Հոկտեմբերի 30-ը գուցե և անկախ Հայաստանում ծնունդ առած և մեծացած սերնդին ոչինչ չի հուշում: Տարիների ընթացքում այդ օրը հիշող և արժևորող սերունդն էլ է մեզնից հեռանում: Օրինակ՝ սրանից մի տասը-տասնհինգ տարի առաջ ԽՍՀՄ-ի օրոք քաղբանտարկյալները մամուլի ասուլիս էին հրավիրում և լրագրողներին ու հանրությանն էլ իրազեկում, որ հոկտեմբերի 30-ը ԽՍՀՄ-ի օրոք քաղբանտարկյալի օրն է, հուշեր էին պատմում իրենց անցած ուղուց: Հիմա տեսնես՝ Հայաստանում քանի՞ մարդ է հիշում այդ օրը, երբ այսօր էլ ունենք քաղբանտարկյալներ, որոնց ճակատագրով մտահոգ մի քանի իրավապաշտպաններ են միայն ահազանգել միջազգային կազմակերպություններին:

ԽՍՀՄ-ի օրոք քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, եթե այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ապա հոկտեմբերի 30-ը բոլորովին այլ իմաստ է ստանում:
«Եթե մենք ապրեինք ազատ, ժողովրդավարական երկրում, ապա այդ օրը մեր օրացույցներում կնշվեր որպես հիշողության օր, բայց այսօր մենք այդ օրը նշում ենք որպես քաղբանտարկյալներ ունեցող երկիր»,- մեր զրույցում նշեց Վարդան Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ այդ օրը քաղբանտարկյալները խորհրդային բանտերում նշում էին մեկօրյա հացադուլով: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այսօր Մոսկվայում այդ օրվան նվիրված անցկացվում է երթ, իսկ Երևանում ոչ մի միջոցառում չկա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 27509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ