Այսօրվա մեր գահավիժումը մի կողմից պատահական բան չէր, մյուս կողմից էլ մի օրվա բան չէր, սրա հիմքերը շատ վաղուց կային, պարզապես մեր հարաբերական հավասարակշիռ վիճակը միարժեքորեն պայմանավորված էր ռուսների շահագրգիռ ներկայությամբ։
Գիտությունը և հատկապես հումանիտար-հասարակագիտական գիտությունները կտրվել են իրականությունից, սավառնում են երկնքում, գերհագեցած են հրաշք գաղափարներով, փայլում են ամեն ինչում, բացի կիրառական նշանակությունից:
Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի անսպասելի խառնվելուց հետո բոլորը և, առաջին հերթին, Թուրքիան, տեսան, որ ռուսական ապրելաձի և պայքարի հին ալգորիթմը մնում է ուժի մեջ։
Պատմությունը ցույց է տվել, որ սովորաբար, ռուսների մոտ անպատրաստության և անկազմակերպության նախնական շրջանին հետևում են պայքարի ավելի ու ավելի կատարելագործված ձևեր ու մոտեցումներ...