«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Անդրանիկի դյուցազնությանը վայել որևէ գործ այդպես էլ չի ստեղծվել»

«Անդրանիկի դյուցազնությանը վայել  որևէ գործ այդպես էլ չի ստեղծվել»
22.05.2015 | 05:46

«Կայարան» տարեգրքում տեղ են գտնելու մերօրյա արձակագիրների՝ Ցեղասպանությանը նվիրված էսսեներ, պատմվածքներ: Այս մասին «Իրատես» ակումբում ասաց տարեգրքի գլխավոր խմբագիր, արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նշելով, որ մեր գրականության մեջ ցեղասպանության թեմայով հատկապես շատ են վեպերը: Տարեգրքում տեղ կգտնեն նաև հատվածներ վեպերից: Բանախոսը վստահեցրեց, որ հետաքրքիր համար է սպասվում: Ընդհանուր առմամբ, «Կայարանում» ներկայացվելու են 10-15 հեղինակներ՝ Հովիկ Վարդումյան, Կարինե Խոդիկյան, Էդիկ Խաչիկյան, Անահիտ Թոփչյան, Հակոբ Սողոմոնյան, Հակոբ Հարությունյան, Արմինե Պետրոսյան և այլք:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տարեգրքում կներկայացնի Զորավար Անդրանիկի պատմական դիմանկարը: «Բոլոր նրանք, ովքեր կարողացել են մերձենալ Անդրանիկի առասպելին, կվկայեն՝ ինչքան դժվար է Անդրանիկի մասին խոսելը: Եթե մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության ողբերգությունը, պետք է բարի լինենք հիշել, որ Ցեղասպանության արհավիրքների, բոցերի մեջ ձևավորվեց ու ահեղացավ ոչ միայն մեր, այլև, ընդհանրապես, Առաջին աշխարհամարտի և աշխարհի պատմության խոշորագույն հերոսներից ու զորավարներից մեկը»,- ասաց Կարո Վարդանյանը, նշելով, որ վերջին 100 տարում արվեստի բոլոր ճյուղերում ու գրականության մեջ առկա են ցեղասպանության թեման ու Անդրանիկի կերպարը, սակայն Անդրանիկի դյուցազնությանը վայել որևէ գործ այդպես էլ չի ստեղծվել. «Նրա կերպարն ըստ արժանվույն պատկերվել է միայն ժողովրդական բանահյուսության մեջ: Շատերը գուցե չեն նկատել, որ ֆիդայական խրոխտ երգերը, նվիրված Աղբյուր Սերոբին, Դրոյին, Չավուշին և այլոց, ստեղծվել են հետմահու: Անդրանիկի մասին երգեր են հյուսվել նրա ֆիդայական տարիներին: Նա կիսաստված էր դարձել դեռ կենդանության օրոք»:
Բանախոսը նշեց, որ մինչ ապրիլի 24-ը երկու հիշարժան տարեթվեր ունեինք: Հունվարի 20-ին լրացավ ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 40-ամյակը, փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը։ «Նախախնամությունը հուշո՞ւմ էր արդյոք, որ մեր մեծագույն ողբերգության, ցավի, կսկծի մեջ պիտի մոռանայինք այս երկու կարևոր հոբելյանները: Թե՞ պետք է պատշաճ անդրադարձ կատարեինք: Ցավոք, չեղավ պատշաճ անդրադարձ»,- ասաց բանախոսը, նկատելով, որ Ազատագրական գաղտնի բանակի դեպքում դեռ հասկանալի է, ավելին չէինք էլ սպասում պետական մարմիններից, առայժմ այդ թեման այդքան խրախուսելի չէ: Ինչ վերաբերում է Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին՝ «Մենք զլացել ենք նույնիսկ պետական հոբելյանական հանձնաժողով ստեղծել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 261563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ