ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ամոթի խարանի և դավաճանության պատը

Ամոթի խարանի և դավաճանության պատը
02.05.2024 | 21:12

Անհայրենիք մի խմբակ պետությունը զավթելուն պես Պատմության թանգարանում «հեղափոխության» բաժին էր բացում վեց տարի առաջ, երբ դրա ո՛չ պատմական , և ո՛չ էլ բարոյական իրավունքն ունեին։ Հիշում ենք բոլորս, չէ՞։
Մեզ համար պարզ էր, թե «նոր Հայաստան» ասելով ` ինչ նկատի ունեին։ «Նոր Հայաստանն» այն նոր իրականությունն էր, որտեղ տեսանք ազգային-ընտանեկան, ավանդական արժեքների դեմ ոտնձգություն, Գյուղատնտեսության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների նման ազգային-ռազմավարական նշանակության պես օղակների ու կառույցների փակում, դատաիրավական մարմինների ու կառույցների դեմ գրոհ:
Եվ անգամ դա շատերին չհուշեց, թե ինչ ուժ է զավթել պետությունը։
Եվ այսօր «նոր Հայաստանն» ազատագրված Արցախի հանձնումն էր թշնամուն ու վտանգված Հայաստանը։

Այսպիսի լուսանկար մենք կարող էինք տեսնել Հայոց պատմության դասագրքերի այն գլուխներում, որոնք հայ աշակերտին պատմել են օսմանյան թուրքի` հայերի հանդեպ կատարված բռնաճնշումների ու ստորացումների, կոտորածների մասին։ Բայց սա այսօրվա Տավուշն է, և հայ հոգևորականին արգելված է մոտենալ ժողովրդին։
Սա այն լուսանկարներից մեկն է, որը դրվելու է Հայոց պատմության վաղվա դասագրքի էջերում` որպես այս օրերի վկայություն, և աշակերտներից ոմանք ճանաչելու են իրենց պապին` որպես օրհասի ժամին թշնամու անվտանգությունը պաշտպանած դավաճանի։
Եվ լուսանկարը մակագրվելու է` ոստիկանության պատի դիմաց նստած է Տավուշի Թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով 2015-ին ղեկավարում էր Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման հայեցակարգային հարցերի հանձնաժողովը, դրանից մեկ տարի անց` 2016-ի Ապրիլյան պատերազմում հայոց հաղթանակած զորքի կողքին էր առաջնագծում, իսկ քիչ այն կողմ` նրա գլխավերերևում` ի հակադրություն այս ամոթալի պատկերի` երևում էր Շուշիում հերոսաբար զոհված տավուշեցի հայորդի Դավիթ Շահնազարյանի լուսանկարը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ