-
01.11.2013|
14:45
Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
01.11.2013|
11:19
Քրեսիդա Բոնասին պաշտոնապես ներկայացվել է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին` իբրև արքայազն Հարիի ընկերուհի: Ի տարբերություն ավագ եղբոր` արքայազն Ուիլյամի, որ տաս տարուց ավելի ճանաչում էր Քեյթ Միդլտոնին, Հարրին Քրեսիդա Բոնասիին հանդիպում է ընդամենը մեկ տարի, բայց Մեծ Բրիտանիայում արդեն սպասում են նրանց հարսանիքին:
-
31.10.2013|
14:27
Ռուսաստանում սկսել են ազատվել Բիրյուլևոյում ձերբակալվածներից: Յոթ հոգուց բաղկացած առաջին խումբը այսօր հարկադրաբար հետ է ուղարկվելու այն երկրները, որտեղից ժամանել են տվյալ միգրանտները: Նրանք կարտաքսվեն ՌԴ միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումների համար: Բրյուլևոյում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ, որոնց մեծ մասը անօրինական միգրանտներ են:
-
31.10.2013|
11:52
Սփյուռքահայ քսանից ավելի հայտնի գործիչներ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավունքների: «Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ ռասայից»,-ասված է հայտարության մեջ: Նրանում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին` նկատի ունենալով գենդերային հավասարության վերաբերյալ Հայաստանում ընդունված օրինագծի դեմ սկսված զանազան շարժումները:
-
31.10.2013|
11:37
ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ:
-
31.10.2013|
11:24
2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
-
30.10.2013|
16:40
Պարզվում է, Հայաստանում «ընդդեմ այլասերման» հանդես եկող լրագրողների խումբ գոյություն ունի, որն իր գլխավոր նպատակն է համարում նույնասեռականների դեմ պայքարը: Նրանք նույնիսկ երեկ ասուլիս են հրավիրել ու հայտարարել, թե նույնասեռականների կողմից նույնասեռականության քարոզչության նկատմամբ անհանդուրժող են լինելու:
-
29.10.2013|
11:08
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կոտրել է ոտքի մատը, սակայն վնասվածքը նրան չի խանգարի մասնակցել Հարավային բևեռ արշավին:
«Արքայազն Հարին մի քանի շաբաթ առաջ կոտրել է ոտքի մատը: Նա չի պատմի, թե ինչպես, դա անձնական հարց է: Հարավային բևեռ արշավի վերաբերյալ կասկածներ չկան: Նա անպայման կգնա»:
-
28.10.2013|
12:30
31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
-
27.10.2013|
14:02
Մերձմոսկովյան շրջանում, հոկտեմբերի 26-ին ոստիկանությունը փակել է մինչ օրս գաղտնի գործող կարի արհեստանոցը, որը գտնվում էր Ռամենսկիի բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում: