Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»

«Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
15.10.2019 | 00:51

«ՆԵՐ­ԿԱ­ՅՈՒՄՍ 12 ՏՆԻՑ Է ԾՈՒԽ ԴՈՒՐՍ ԳԱ­ԼԻՍ, ԸՆ­ԴԱ­ՄԵ­ՆԸ 40 ՇՈՒՆՉ Է ԱՊ­ՐՈՒՄ ԳՅՈՒ­ՂՈՒՄ»


Սյու­նի­քի մար­զի Տավ­րուս (նախ­կին` Դով­րուս) գյու­ղը 1989-90 թթ. վե­րաբ­նա­կեց­վել է Ադր­բե­ջա­նից բռ­նա­գաղ­թած հա­յե­րով ու Կա­պա­նի տա­րա­ծաշր­ջա­նի այլ բնա­կա­վայ­րե­րից ե­կած բնա­կիչ­նե­րով: Տավ­րու­սի վար­չա­կան ղե­կա­վար ՍՎԱ­ՐԻԿ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ խոս­քով՝ «ներ­կա­յումս գյու­ղում 12 տնից է ծուխ դուրս գա­լիս, ըն­դա­մե­նը 40 շունչ է ապ­րում գյու­ղում»: Ի դեպ, Սվա­րիկ Կա­րա­պե­տյա­նը հան­դի­պածս միակ հա­մայն­քա­պետն էր, որն ինձ հետ շր­ջեց ողջ գյու­ղով, ներ­կա­յաց­րեց գյու­ղի ու ա­ռան­ձին բնա­կիչ­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, նա քա­ջա­տե­ղյակ էր յու­րա­քան­չյուր տան ու նրա բնակ­չի պատ­մու­թյա­նը: ՈՒ զար­մա­նա­լի չէր, երբ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից մե­կը՝ հո­ղա­մա­սում աշ­խա­տող տի­կին Ա­ՆՈՒ­ՇԸ, նրան կա­տա­կով հոր­դո­րեց ի­րեն գոր­ծից չկտ­րել ու թող ինքն էլ պա­տաս­խա­նի լրագ­րո­ղի բո­լոր հար­ցե­րին, բայց նաև չհ­րա­ժար­վեց զրու­ցե­լուց ինձ հետ:


Տի­կին Ա­նու­շը լու­սա­բա­ցը դի­մա­վո­րում է հո­ղա­մա­սում: «1989-ին Կա­պա­նից ե­կանք Տավ­րուս մի եր­կու տա­րի հո­ղա­գոր­ծու­թյամբ զբաղ­վե­լու պայ­մա­նով, ե­կանք ու մնա­ցինք: 2000 մետր հո­ղա­մաս ու­նեմ, ինչ ա­սես մշա­կում եմ, բան­ջա­րե­ղեն, մր­գա­տու ծա­ռեր, ըն­կույզ, ա­մեն ինչ էլ ու­նենք, բայց չեմ վա­ճա­ռում, հա­վաք­վում ենք ե­րե­խե­քով, թո­ռով, քեֆ ենք ա­նում: Բա ոնց, աշ­խա­տող մար­դու քե­ֆին քեֆ չի հաս­նի: Փոքր տղա­յիս նոր եմ ա­մուս­նաց­րել, թող նո­րա­հարսն ի­մա­նա, որ քեֆ­չի տուն է հարս ե­կել: Ջուր ու­նենք, մեր սե­փա­կան աղ­բյուրն է, խո­ղո­վակ­նե­րով բե­րել հասց­րել ենք տուն, բայց ողջ ձմ­ռա­նը բաց ենք թող­նում, որ չսառ­չի: Տա­րին գլո­րում ենք է­լի, ա­մու­սինս դպ­րո­ցի պա­հակն է, քիչ ու միչ վաս­տա­կում է, ապ­րում ենք է­լի, էս­պես էլ մնա, լավ է, մեկ էլ ա­ռող­ջու­թյուն լի­նի»:


Տի­կին Ա­նու­շի հա­մոզ­մամբ՝ չքա­վո­րու­թյու­նը մարդ­կանց հե­ռաց­նում է մի­մյան­ցից, մար­դիկ փոխ­վում են, շփու­մը, գնալ-գա­լը պա­կա­սում են: Գյու­ղում հար­սա­նիք չի լի­նում, ե­ղածն էլ ա­ռանց դհոլ-զուռ­նա­յի, մագ­նի­տո­ֆո­նով, «բա որ օ­ճոր­քը չթն­դա զուռ­նի ձե­նից, էլ ի՞նչ հար­սա­նիք»: Տի­կին Ա­նու­շի փո­խանց­մամբ՝ գյու­ղում քչերն են զբաղ­վում ա­նաս­նա­պա­հու­թյամբ, հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն, վար­կե­րից էլ վա­խե­նում են, իսկ ի­րենք «Կա­մուրջ» վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նից բարձր տո­կո­սադ­րույ­քով վերց­րած վար­կը նոր են փա­կել: Ու­նե­ցա­ծը մի քա­նի գլուխ խոզ է, բայց մտա­վա­խու­թյուն ու­նեն, որ շր­ջա­կա գյու­ղե­րում տա­րած­ված ժան­տախտ հի­վան­դու­թյու­նը ի­րենց գյուղ էլ կհաս­նի: Մեկ ա­նաս­նա­բույ­ժը սպա­սար­կում է մի քա­նի գյու­ղե­րի, մաս­նա­գետ­ներ կան, սա­կայն ցածր աշ­խա­տա­վար­ձի պատ­ճա­ռով հրա­ժար­վում են աշ­խա­տե­լուց:

ԽՈ­ՇՈ­ՐԱ­ՑՈՒՄՆ Ա­ՎԵ­ԼԻ ՄԵ­ԿՈՒ­ՍԱՑ­ՐԵՑ ԳՅՈՒ­ՂԸ


Ար­տա­գաղ­թը գրե­թե դա­տար­կեց Տավ­րու­սը, տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ փակ տնե­րի տխուր, անմ­խի­թար տեսքն ու գյու­ղը շր­ջա­պա­տող շռայլ բնու­թյու­նը որ­քան էլ ան­հա­մա­տե­ղե­լի են, այ­նու­հան­դերձ հա­տու­կենտ մար­դիկ ցան­կու­թյուն են հայտ­նում այս­տեղ հո­ղա­մաս կամ տուն գնե­լու: Վեր­ջերս մի ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք 600 հա­զար դրա­մով տուն է գնել, գյու­ղում տներն ար­ժեն 500-800 հա­զար դրամ:


Սվա­րիկ Կա­րա­պե­տյա­նը պատ­մում է, որ երբ 1992 թվա­կա­նին նշա­նակ­վեց Տավ­րու­սի գյու­ղա­պետ, ա­ռա­ջին գոր­ծը դպ­րո­ցի կա­ռու­ցումն էր, ուր մեկ տա­րի անց հա­ճա­խում էր 53 ե­րե­խա: Աս­տի­ճա­նա­բար փախս­տա­կան­նե­րը, չհար­մար­վե­լով գյու­ղի պայ­ման­նե­րին, լքե­ցին այն: Ո­րոշ ժա­մա­նակ անց Սվա­րիկ Կա­րա­պե­տյա­նը դար­ձյալ ըն­տր­վում է գյու­ղա­պետ: Դպ­րո­ցը, ուր հա­ճա­խում է 8 ե­րե­խա, ո­րոն­ցից մեկն է 1-ին դա­սա­րան­ցի, վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի: Այս օ­րե­րին ար­դեն դա­սա­սե­նյա­կը, որ­տեղ հա­վաք­վում են ե­րե­խա­նե­րը, ջե­ռուց­վում է փայ­տով:
«Փայ­տը քիչ է, դրա հա­մար ե­րե­խե­քը մի տե­ղում են հա­վաք­վում: Էն օ­րը մի մեծ ու հին ծառ կար, կտ­րե­ցի, դպ­րո­ցի տնօ­րե­նին ա­սա­ցի՝ վա­ռեք, թող ե­րե­խե­քը տա­քա­նան, անձրևնե­րի շր­ջան է, ոտ­քե­րը թրջ­վում են, ցուրտ է»,- ա­սում է գյու­ղա­պե­տը:
Այ­սօր դժ­վար է վե­րա­կանգ­նել գյու­ղի եր­բեմ­նի կեն­սու­րախ կյան­քը: Հա­մայ­նք­նե­րի խո­շո­րաց­ման գոր­ծըն­թացն ա­վե­լի մե­կու­սաց­րեց գյու­ղը:
-Մի ան­գամ ներ­կա­յիս ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վա­չե Տեր­տե­րյա­նը մի քա­նի պաշ­տո­նյա­յի հետ մեր տա­րած­քում էր, զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցի, որ խո­շո­րա­ցու­մը մեր սր­տով չէ, բայց դե, ծրա­գիր է ի­րա­կա­նաց­վում է, ա­սա­ցի, որ Սյու­նի­քի մար­զը պա­տե­րազ­մող եր­կիր է, յու­րա­քան­չյուր փակ դուռ հա­վա­սա­րա­զոր է պոս­տի լք­ման: Ժպ­տա­ցին, գնա­ցին: Ցան­կա­ցած գյուղ անմ­խի­թար վի­ճա­կում է, կո­յու­ղի չկա, բաղ­նիք չկա, ջրա­ռատ, բնա­կան աղ­բյուր­նե­րով հա­րուստ գյուղ է, բայց գյուղ հասց­նե­լը թանկ հա­ճույք է, ո­ռոգ­ման ջուր կա, ջրի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար բա­քե­րի մեջ ջուր են հա­վա­քում,- պատ­մեց վար­չա­կան ղե­կա­վա­րը:
Ծե­րա­ցող Տավ­րու­սում ման­կա­պար­տեզ չկա, ինչ­նե­րի՞ն է պետք, տա­րին մեկ ե­րե­խա ծն­վի, թե չէ, իսկ ծն­վե­լուն պես ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը հե­ռա­նում է Կա­պան կամ Մեղ­րի: Նախ­քան խո­շո­րա­ցու­մը Տավ­րու­սի բյու­ջեն կազ­մում էր 3,5 մլն դրամ: Խո­շո­րա­ցու­մից ան­ցել է մեկ տա­րի, սա­կայն գյու­ղի հա­մար ար­ված միակ գոր­ծը ճա­նա­պար­հի մի հատ­վա­ծի խճա­պա­տումն է: Գյու­ղա­պե­տա­րա­նի շեն­քը, ո­րը նախ­կի­նում ե­ղել է ադր­բե­ջան­ցու տուն, իր խար­խուլ տա­նի­քով ու քայ­քայ­ված ա­ռաս­տա­ղով ա­վե­լի շատ գոմ է հի­շեց­նում: «Մեր հա­մայն­քի ղե­կա­վա­րը ռազ­մա­վա­րու­թյուն է մշա­կել, իր տե­ղա­կա­լը բո­լոր գյու­ղե­րով շր­ջում է, խն­դիր­նե­րը գրա­ռում, բայց երբ կսկ­սեն ի­րա­գոր­ծել, հայտ­նի չէ»,- ա­սում է Ս. Կա­րա­պե­տյա­նը:


Տավ­րու­սի ա­մե­նա­բարդ խն­դի­րը վա­ռե­լա­փայտն է: Չգա­զի­ֆի­կաց­ված գյու­ղում տար­վա 7 ա­մի­սը ձմեռ է, Սվա­րիկ Կա­րա­պե­տյա­նը վե­րա­դա­սի մոտ հարց է բարձ­րաց­րել, որ «գյու­ղում յու­րա­քան­չյուր նո­րա­ծին իր փայտն ան­տա­ռում պետք է ու­նե­նա»: Այ­սօր ան­տա­ռից թա­փուկ բե­րե­լու հա­մար ձի կամ մե­քե­նա է հար­կա­վոր, սա­կայն ոչ բո­լորն ու­նեն փո­խադ­րա­մի­ջոց կամ տե­ղա­փոխ­ման գու­մար, բա­ցի դա թա­փու­կը բե­րե­լու հա­մար պա­հանջ­վում է 2-3 օր, ուս­տի ոչ բո­լորն են ի վի­ճա­կի ան­տառ գնա­լու, իսկ ա­պօ­րի­նի հատ­ման հա­մար սահ­ման­ված է տու­գանք:
82-ա­մյա Վա­րազ­դատ պապն ա­մեն օր գնում է ան­տառ՝ թա­փու­կի հա­մար: Թե օգ­նա­կան ա­վա­նա­կը չլի­ներ, միայ­նակ դժ­վար թե բե­րեր, «8 խմ-ն քչու­թյուն է ա­նում, տա­րեց մար­դիկ ենք, մրս­կան, ինչ շոր ու­նենք հագ­նում ենք, բայց է­լի ցուրտ է, տան պա­տե­րից քա­մին ողջ ձմեռ ներ­սու­դուրս է ա­նում»:


Այ­նու­հան­դերձ, տա­րեց­նե­րը չեն լքում գյու­ղը, չեն ցան­կա­նում, որ գյու­ղի ա­նու­նը քար­տե­զի վրա­յից ջնջ­վի: Ա­սում են՝ «գյու­ղի պա­հա­կը մենք ենք, գյու­ղա­պետն էլ ճիշտ է ա­սում՝ հո դա­սա­լիք չե՞նք»:


Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 30728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ